«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
ողջապահության նախարարությունը ուշացել է ընդամենը 5 տարի …
Այսoր կառավարությունը հաստատեց համաճարակի եվ համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը, կարդում եմ հիմնավորումը՝ «Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը, ցույց տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է իրավական ձևով հաստատել «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը», որը կնպաստի հանրային առողջապահության պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև արագ և արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը՝ կանխելով հիվանդությունների լայն տարածումը և սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները»: Փաստորեն (COVID-19) համավարակի ժամանակ պարեկից մինչև ԱՆ նախարար, մարզպետից մինչև համայնքապետ աշխատել են իրենց ֆանտազիաներով, որի արդյունքում՝ 8000 մահ:
Հ.Գ. Ինքնախոստովանական ցուցմունք….»
Source: USAArmenia
Ինչու է առաջին հերթին Ռուբեն Ռուբինյանը ամենաանպարկեշտ ձեւով արձագանքում Տեր-Պետրոսյանին։ Sat, 04 Apr 2026 23:13:21…
Ով է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային դարպասապահը Sat, 04 Apr 2026 23:00:08 +0400 Тransfermarkt-ը թարմացրել է…
Ինչպես է Շուշան Փաշինյանը կեսգիշերին փողոցում թթվասեր ու բուլկի ուտում Sat, 04 Apr 2026 22:45:39…
ChatGPT-ն բացահայտելու է էքստրեմիզմի տրամադրվածություն ունեցող անձանց Sat, 04 Apr 2026 22:30:12 +0400 ChatGPT-ն բացահայտելու…
Նարեկ Կարապետյանը Մայր Աթոռում մասնակցում է ճրագալույցի պատարագին Sat, 04 Apr 2026 22:20:22 +0400 Latest…
«Ժառանգությունը» սատարում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Sat, 04 Apr 2026 22:13:10 +0400…