Փաստորեն (COVID-19) համավարակի ժամանակ պարեկից մինչև ԱՆ նախարար աշխատել են իրենց ֆանտազիաներով, որի արդյունքում՝ 8000 մահ. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Առ
ողջապահության նախարարությունը ուշացել է ընդամենը 5 տարի …
Այսoր կառավարությունը հաստատեց համաճարակի եվ համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը, կարդում եմ հիմնավորումը՝ «Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը, ցույց տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է իրավական ձևով հաստատել «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը», որը կնպաստի հանրային առողջապահության պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև արագ և արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը՝ կանխելով հիվանդությունների լայն տարածումը և սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները»: Փաստորեն (COVID-19) համավարակի ժամանակ պարեկից մինչև ԱՆ նախարար, մարզպետից մինչև համայնքապետ աշխատել են իրենց ֆանտազիաներով, որի արդյունքում՝ 8000 մահ:
Հ.Գ. Ինքնախոստովանական ցուցմունք….»
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով․ Գագիկ Ծառուկյան

Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով․ Գագիկ Ծառուկյան …