Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում

Tue, 25 Aug 2026 22:15:42 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․
«Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։

Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն էապես մեծացնելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այն աստիճան, որ կարող է անգամ էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ։

Էներգետիկ այս «պինգ-պոնգի» ամենաբնորոշ դրսևորումը դարձավ այսօր օկուպացված Բերձորում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման ու արտահանման հնարավորություններն էին, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին էներգետիկ ենթակառուցվածքները միացնելու տարբերակները։

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞ր երկիրն է կարևորում ռուսական բնական գազի մատակարարումը․ Զախարովան փակագծեր է բացել

Ո՞ր երկիրն է կարևորում ռուսական բնական գազի մատակարարումը․ Զախարովան փակագծեր է բացել Mon, 14 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով