Նիկոլ Փաշինյանի «Չորրորդ Հանրապետությունը»․ պատմական շրջադա՞րձ, թե՞ քաղաքական ճոռոմաբանություն


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի չորրորդ հանրապետության հռչակման մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
– ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին,
– առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով,
– առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը,
– վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,
– հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,
– ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը,
– ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը,
– ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը,
– հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝
հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության
հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու հստակեցրել, թե անելիքն իրագործելու համար ինչ են ծրագրում անել:
Այս հայտարարությունը առաջին հայացքից հնչում է որպես պատմական շրջադարձի ազդարարում, սակայն խորքային դիտարկման դեպքում առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնք իշխանությունները պարտավոր են հստակեցնել, եթե ցանկանում են, որ այս նախաձեռնությունը չմնա միայն քաղաքական հռետորաբանության մակարդակում, այլ ձեռք բերի իսկապես պատմական նշանակություն:
«Չորրորդ հանրապետություն» ձևակերպումը ենթադրում է համակարգային իրական, բայց ոչ երբեք ձևական վերափոխում՝ քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում։ Արդյոք իշխանություններն ընդունա՞կ են դրան, թե՞ գործ ունենք քաղաքական դատարկ ճոռոմաբանության հետ, ինչպես հաճախ է պատահում «նոր» Հայաստանում:
Հայտարարության մեջ հատուկ շեշտվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված «խաղաղության» հանգամանքը մի դեպքում, երբ հասարակության մեջ առկա են լուրջ կասկածներ՝ արդյոք այս «խաղաղությունը» կայո՞ւն է, և արդյոք այն ձեռք չի՞ բերվել Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության՝ազգային շահերի հաշվի՞ն։ Եթե իշխանությունները ցանկանում են, որ այս օրակարգը լուրջ ընկալվի, ապա անհրաժեշտ է ներկայացնել հստակ երաշխիքներ, այլ ոչ թե դրանք փոխարինել քաղաքական հայտարարություններով։
Վարչապետն իր խոսքում արծարծել է ժողովրդի իշխանության ամրապնդման մասին թեզը։
Վերջին տարիներին, սակայն, Հայաստանում նկատվում են հակառակ միտումը՝ իշխանության կենտրոնացում գործադիրի ձեռքում, դատական համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության վերաբերյալ մեղադրանքներ ու անվստահություն, քաղաքացիական վերահսկողության թուլացում։ Եթե նոր հանրապետությունը պետք է լինի ժողովրդավարական, ապա իշխանությունները պարտավոր են նախ վերականգնել հասարակական վստահությունը՝ ապահովելով իրական բազմակարծություն և անկախ ինստիտուտներ։
Բացի սա Փաշինյանն իր խոսքում հղում է անում «Իրական Հայաստանի» վերաբերյալ տխրահռչակ գաղափարախոսությունն այն դեպքում, երբ հասարակության լայն շրջանակները դեռևս չեն ստացել հստակ բացատրություն՝ ինչ է այն իրենից ներկայացնում՝բացի այն, որ դրա շրջանակներում բացառվում ու անօրինական են հռչակվում հայ ժողովրդի սիմվոլները, պահանջատիրությունը, փակվում է Արցախի պայքարի էջը և այլն՝ ի հաճություն Թուրքիայի ու Ադրբեջանի։
Այնպես որ՝ եթե իշխանությունները ցանկանում են իսկապես նոր պատմական էջ բացել, ապա պետք է պատրաստ լինեն նաև պատմական պատասխանատվության։ Երրորդ հանրապետության պատմության վերլուծությունը չի կարող լինել ընտրովի. անհրաժեշտ է նաև սեփական կառավարման սխալների հրապարակային ընդունում և դրանց ուղղման հստակ ծրագիր, ինչը չի արվում, քանի որ բոլոր ներկա ու նախկին շրջանի խնդիրների քաղաքական պատասխանատվությունը ՔՊ-ն նախկին իշխանությունների վրա է գցում՝ տնտեսական պրոբլեմներից՝ Արցախի հայաթափում:
Այսպիսով՝ Հայաստանի չորրորդ հանրապետության հռչակումը կարող է դառնալ Հայաստանի նոր քաղաքական և հասարակական զարգացման մեկնակետ, բայց միայն այն դեպքում, եթե այն ուղեկցվի հստակ գործողությունների ճանապարհային քարտեզով, իրական ինստիտուցիոնալ բարեփոխումներով և հասարակության հետ բաց ու ազնիվ երկխոսությամբ։ Հակառակ դեպքում, այն կմնա որպես հերթական բարձրագոչ հայտարարությունը, որը ոչ միայն չի փոխի քաղաքացիների կյանքի որակն ու չի ամրապնդի պետության հիմքերը, այլև կբերի ընդամենը մի այնպիսի պետական գոյացության ի հայտ գալուն, որը դժվար կլինի Հայաստան կոչել,որի հիմքերը խարսխված չեն լինի հայ ժողովրդի դավանած արժեհամակարգի ու ընդհանուր համազգային նպատակների վրա։ Իսկ նման պետութուն ոչ մեկին պետք չէ:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում

Հանգիստ նստած քաղաքի սրճարաններից մեկում՝ առողջապահության ոլորտը հիմնովին քանդել ջանացող նախարար Անահիտ Ավանեսյանը տեսաուղերձ է…

2 օր ago

Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնիքրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել…

4 օր ago

Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը

Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար…

4 օր ago

Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում…

4 օր ago

Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, «Վելես» կազմակերպության կողմից…

4 օր ago

Ցավակցական խոսք

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ռուբեն Ներսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ,…

5 օր ago