Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական խիստ վիճելի հայտարարոթյամբ՝ պնդելով՝ կարող է պաշտոնապես հայտարարել՝ 2018-ից Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա: «Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ. դա անազնիվ բան է»,-բողոքել է վարչապետը:
Իրականում այս պնդումը հակասում է իրականությանը, քանի որ փաստերը ցույց են տալիս, որ կոռուպցիան, այդ թվում՝ համակարգային բնույթի տարրերով, շարունակում է գոյություն ունենալ ու ծաղկել փոքրիկ Հայաստանում:
Ասվածի ամենացայտուն ապացույցներից մեկը երկրում աղմուկ հանած բարձր պաշտոնյաների և նրանց ընտանիքների գույքային սկանդալներն են՝ Գնել Սանոսյանից՝ քաղաքապետ Տիգրան Ավինյան ու ասենք ԱԱԾ նախկին պետ Աբազյանի որդի, որ 600000 դոլարանոց տուն էր վերջերս գնել: Երբ պաշտոնյաների կամ նրանց մերձավորների ունեցվածքը չի համապատասխանում հայտարարագրված եկամուտներին, միջազգային պրակտիկայում դա դիտվում է որպես համակարգային կոռուպցիայի ցուցիչ։ Բացի սա, վերջին տարիներին բացահայտվել են գնումների համակարգում չարաշահումներ, որոնք վարչապետն ինքն էլ է ընդունել: Դա կոռուպցիա չէ, ի՞նչ է:
Ինչ վերաբերում է միջազգային գնահատականներին, ապա նկատենք, որ հանրահայտ «Transparency International»-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Հայաստանը 2022–2024 թթ. չի գրանցել ական առաջընթաց:
Փաշինյանի այսօրինակ հայտարարությունը կառուցված է քաղաքական և անձնական արդարացման տրամաբանության վրա, սակայն այն չի հիմնվում ամբողջական վիճակագրական և միջազգային գնահատականների վրա, քանի որ դրանք լիովին այլ բանի մասին են խոսում։ Համակարգային կոռուպցիան չի ենթադերում, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաները պետք է պարտադիր կարգով լինեն կաշառակեր, այլ նշանակում է, որ պետական համակարգում կան կառուցվածքային պայմաններ, որոնք թույլ են տալիս կոռուպցիոն գործարքներ՝ առանց արդյունավետ կանխարգելման՝ անկախ նրանից, թե քանիսին են ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար պատասխանատվության ենթարկում, քանիսին՝ ծածկադմփոց անում։
Source: USAArmenia
ԱՄՆ-ն նոր հզոր հարված է պատրաստում Իրանի դեմ Thu, 30 Apr 2026 02:30:19 +0400 Axios-ին…
Թրամփի գոլֆ ակումբում տեղադրվել է Թրամփի բրոնզե արձանը Thu, 30 Apr 2026 01:30:22 +0400 ԱՄՆ…
Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը Thu, 30 Apr 2026 00:00:35 +0400…
ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա Wed, 29 Apr 2026…
Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք Wed, 29…
Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է Wed, 29 Apr 2026 23:00:53…