Categories: Սփյուռք

Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար

Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար:

Դոկտոր Հայը Լոս Անջելեսի շրջանի Վերահսկիչների Խորհրդի նախագահ Քեթրին Բարգերի կողմից առաջադրվել է որպես Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար և նրա թեկնածությունը միաձայն հաստատվել է խորհրդի կողմից։ Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է և կոմիսարը կարող է վերանշանակվել ևս 4 տարով:
Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների Հանձնաժողովի պարտականություններն են խորհրդատվություն տրամադրել և խորհրդակցել Առողջապահական Ծառայությունների տնօրենի և Վերահսկիչների Խորհրդի հետ՝ Լոս Անջելեսի շրջանի հիվանդանոցային համակարգին առնչվող բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հիվանդների խնամքի ընթացակարգին և ծրագրերին։
Լոս Անջելեսի շրջանը ներառում է 88 քաղաք, որոնց թվում են Լոս Անջելես, Բևերլի Հիլզ, Վեսթ Հոլիվուդ, Գլենդել, Բրբանք, Պասադենա, Մալիբու, Լոնգ Բիչ, Մանհեթեն Բիչ, Սանտա Մոնիկա, Քուլվեր Սիթի, Լանկաստեր, Մոնտեբելո, Սանտա Կլարիտա և այլ հայտնի քաղաքներ, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 10 միլիոն։
Դոկտոր Մարկ Մարատ Հայի մասին
Բացի Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների նորանշանակ կոմիսարը լինելուց դոկտոր Հայը ներկայումս հանդիսանում է նաև՝
— Կալիֆորնիայի Նատուրոպաթիկ Ասոցիացիայի նախագահ (2025–2029)
— Գլենդել քաղաքի Արվեստի և Մշակույթի կոմիսար (2025–2028)
— “The Guardian of Health”առողջապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն (2017-ից մինչ այժմ):
Նա ունի սննդաբանության և սննդային հավելումների գծով դոկտորի գիտական աստիճան, բնաբուժության դոկտորի աստիճան, արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան և երաժշտական կոմպոզիցիայի դոկտորի աստիճան։
Դոկտոր Հայը երեք անգամ վկայագրված նատուրոպաթ է, հավաստագրված հետևյալ մարմինների կողմից
— Կալիֆորնիայի Նատուրոպաթիկ Սերտիֆիկացման Խորհուրդ (CNCB)
— Ամերիկյան Նատուրոպաթիկ Բժշկական Սերտիֆիկացման Խորհուրդ (ANMCB)
— Նատուրոպաթիկ Քննիչների Ազգային Խորհուրդ (NBNE)
Դոկտոր Հայը ստացել է ազգային և միջազգային ճանաչում՝ արվեստի, մշակույթի, առողջապահության և գիտության ոլորտներում ունեցած իր ներդրումների համար։
Դոկտոր Հայը հանդիսանում է ցողունային բջիջների հետազոտման միջազգային ընկերության անդամ (ISSCR), այլընտրանքային և ամբողջական բժշկության մասնագետների ընկերության անդամ (SCAHP)։
Դոկտոր Հայը նաև Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի անդամ է՝ ակադեմիկոսի բարձրագույն գիտական կոչումով։
Դոկտոր Հայը ստացել է բազմաթիվ գնահատագրեր և շնորհակալագրեր ԱՄՆ Կոնգրեսից, ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտից, Կալիֆորնիայի Նահանգային Ժողովից, Կալիֆորնիայի Նահանգային Սենատից, Լոս Անջելեսի քաղաքապետից, Գլենդելից և Լա Կրեսենտայից, ինչպես նաև շնորհակալագիր «Cedars-Sinai» բժշկական ցանցից՝ հրավիրվելով բանախոսելու Բեվերլի Հիլզի այդ հեղինակավոր հիվանդանոցում։
Դոկտոր Հայն արժանացել է «Բարձր Ձեռքբերումների Պարգև»-ին՝ Ամերիկյան Նատուրոպատիկ Բժշկական Ասոցիացիայի կողմից (ANMA):
Դոկտոր Հայը ստացել է երկու հեղինակավոր մեդալ բժշկության և առողջապահության ոլորտում.
• Բժշկության Նոբելյան մրցանակակիր, իմունոլոգիայի և միկրոբիոմի հետազոտությունների առաջամարտիկ Դոկտոր Իլյա Մեչնիկովի մեդալը՝ ազգերի առողջության ամրապնդման գործում իր գործնական ներդրման համար (ՌԲԳԱ)
• Բժշկության Նոբելյան մրցանակակիր, փորձարարական նյարդաբան և հոգեբան Դոկտոր Իվան Պավլովի մեդալը՝ բժշկության և առողջապահության զարգացմանն ուղղված ներդրման համար (ՌԲԳԱ):
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago