Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը կատարել իր հետևությունները։ Եվ այսպես, եկեք անդրադառնանք Վոլոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությանը։

Վոլոդյա Գրիգորյան, մարդ, ով բացահայտ դեմ է գնացել օրվա ազգակործան իշխանություններին, պայքարելով նրանց դեմ, ժողովրդավարական ճանապարհով ընտրվել է համայնքի ղեկավար, ապացուցելով համայն հայությանը, որ ՔՊ-ն վաղուց արդեն ժողովրդավարություն չի վայելում և ժողովրդավարական մանդատ չունի, ինչի արդյունքում էլ իրացնում է իր դեսպոտիկ-բռնապետական լծակները, սեփական աթոռներից կառչած մնալու համար։
Կարծես թե այս ամենի մասին բոլորը գիտեին ու սա ակնհայտ է, սակայն եկեք ևս մեկ փաստ համադրենք՝ սեպտեմբերի 3 լույս 4-ի գիշեր… ուշադրություն՝ ՓԱՐԱՔԱՐ համայնքում իսկական ամերիկյան մարտաֆիլմ էր… Ձերբակալվում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ -ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` «Մկրտիչ Արշակի Մկրտչյանի (ծնվ 1992թ.), իր Mazzerati 01 WM 808 մեքենայով, նրա մոտից առգրավված պայուսակում զենք է և պարկերով թմրանյութեր»։ Այդպես են հայտնում բազմաթիվ լրատվականներ։
Նույն լրատվականները հայտնում են, որ թեև գործը գտնվում էր նախաքննությունը ընթացքում, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողներին արդեն հասցնում է հայտնել, թե Մկրտիչ Մկրտչյանի մոտ արգելված իր չի հայտնաբերվել, միաժամանակ վստահեցնելով, թե ծածկադմփոց չեն անի, կբացահայտեն գործը…
Ի միջի այլոց, դեսպանի եղբոր նկատմամբ կիրառված սանկցիան, ի տարբերություն Միքայել սրբազանի, արագ փոխում են, և նա կալանավայրից տեղափոխվում է տուն՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց՝ տնային կալանքի: Ասեմ, որ ըստ հեղինակություն վայելող լրատվականների, թեև գործը հարուցվել էր ապօրինի թմրանյութի ու ապօրինի զենքի շրջանառության հոդվածներով, իշխանության ներկայացուցչի եղբորը մեղադրանք է առաջադրվում միայն ապօրինի զենքի հոդվածով: «Թե ինչո՞ւ անտեսեցին հայտնաբերված թմրանյութի հանգամանքը և դրանով մեղադրանք չառաջադրեցին, Քննչականից առ այսօր չեն մեկնաբանել» ասում է լրատվականը:
Այս ամենից մոտ 20 օր անց, ըստ իս արհեստավարժ մարդասպանի կողմից սպանվում է Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը։
Գիտեք ես վաղուց այն տարիքում չեմ, որպեսզի պատահականություններին և նախախնամությանը հավատամ։ Եվ համոզվածություն ունեմ, որ մարդասպանին եթե նույնիսկ գտնեն, ապա կգտնեն նրան իքնասպանություն գործած, որով էլ այս գործը կավարտվի։ Սակայն դատողությունները թողնում եմ մտածող հանրությանը։
Անկախ նրանից, որ օրվա իշխանությունները ուղիղ պատասխանատու են այսօր Հանրապետությունում եղած բռնությամբ մահերի համար, որոնք տարվա կտրվածքով թվային առումով շատ ավելի մեծ են քան առաջին ազատամարտից հետո՝ հետպատերազմյան տարիներին, սահմանին զոհված հայրենիքի պաշտպանների թիվը, կարծում եմ, որ շատ սպանություններ ու քրեական գործեր անհրաժեշտ է որակել որպես քաղաքական, ինչպես նաև տողատակով որակել է կարծես թե էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանության մասին խոսելով, ասելով, թե նախկինում՝ «օրը մեջ քաղաքական սպանություններ էին կատարվում», կարծես թե ասելով դե մեր ժամանակաշրջանում քաղաքական սպանությունները այդքան էլ հաճախ չեն…
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
 Միհրդատ Ռոստոմի Մադաթյան
 
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

#Ուղիղ․ Միքայել սրբազանը Գյումրիից գալիս է դատի. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Միքայել սրբազանը Գյումրիից գալիս է դատի. ինչ է սպասվում Wed, 06 May 2026 15:02:58…

12 րոպե ago

Ժողովու՜րդ… Մակրոն եմ բերել… եկե՜ք… լցրե՜ք հրապարակը…

Ժողովու՜րդ… Մակրոն եմ բերել… եկե՜ք… լցրե՜ք հրապարակը… Wed, 06 May 2026 14:45:40 +0400 2018-ին Նիկոլ…

30 րոպե ago

Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները

Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները Wed, 06 May 2026…

39 րոպե ago

«Վիզաները հանելու» մասին ողջ ճշմարտությունը

«Վիզաները հանելու» մասին ողջ ճշմարտությունը Wed, 06 May 2026 14:26:22 +0400 Latest news from Secure…

49 րոպե ago

#Ուղիղ․ Ռոբերտ Ամստերդամը պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Ռոբերտ Ամստերդամը պատասխանում է լրագրողների հարցերին Wed, 06 May 2026 14:15:54 +0400 Latest news…

59 րոպե ago

Դպրոցականները տխրեցին, քաղաքի հյուրերն ուրախացան, Մակրոնը զարմացավ

Դպրոցականները տխրեցին, քաղաքի հյուրերն ուրախացան, Մակրոնը զարմացավ Wed, 06 May 2026 14:15:14 +0400 Երեկ Գյումրիում…

1 ժամ ago