Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը…Բաց աչքով տեսանելի էր, որ անօրեն թշնամին թիրախ էր դարձրել բոլոր կարևոր նշանակետերը։
Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն։
Քանի՞ րոպե անց էր, չեմ հիշում, երբ մեզ շատ մոտիկ զորամասի տասնյակ զոհերի մասին իմացանք, ու կյանքը կանգ առավ միանգամից, սրտեր կանգ առան այն աշխարհավեր դղրդոցների, մահ սփռող պայթյունների տակ։
Մեր ջահել-ջիվան տղաները… Նրանց լույս դառնալու ժամանակը չէր, որ կրակի բերան ընկան` դեռ զենք չբռնած… Լույս տղաները մեր, որ կյանքի կարոտ, ապրելու ծարավ ունեին…Այդ մահվան սարդոստայնում միշտ էլ կարծել եմ` մահն էլ ընդվզում էր այդքան անմեղ զոհերի համար…
Առայսօր սգակիր ժողովուրդն իր զավակների վերադարձին է սպասում` չհավատալով նրանց հավերժանալուն, անհետ կորածների, գերեվարվածների վերադարձին է սպասում…
Սպասում է թշնամուն հանձնված հայրենի հողի վերադարձին… Հայրենադարձության է սպասում, զոհված տղաների հիշատակի խնկարկումով` երազանքների իրականացման զարթոնքին է սպասում…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Տնից վտարված դերասանը դարձել է թափառաշրջիկ Sat, 27 Jun 2026 23:30:32 +0400 Վարձակալած տանից վտարված…
Կրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունը Sat, 27 Jun 2026 23:15:50 +0400 «Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության…
Ինչպես պարզել՝ թեյը որակյալ է, թե՝ ոչ Sat, 27 Jun 2026 23:00:15 +0400 Պարզելու համար,…
Երբ կշարունակվի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Sat, 27 Jun 2026 22:45:41 +0400 Հունիսի…
Հայտնի բլոգերին մահապատիժ է սպառնում Sat, 27 Jun 2026 22:30:47 +0400 Բրիտանացի հայտնի TikTok-բլոգերուհի Բրուք…
Քաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը Sat, 27 Jun 2026 22:16:10 +0400…