Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը…Բաց աչքով տեսանելի էր, որ անօրեն թշնամին թիրախ էր դարձրել բոլոր կարևոր նշանակետերը։
Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն։
Քանի՞ րոպե անց էր, չեմ հիշում, երբ մեզ շատ մոտիկ զորամասի տասնյակ զոհերի մասին իմացանք, ու կյանքը կանգ առավ միանգամից, սրտեր կանգ առան այն աշխարհավեր դղրդոցների, մահ սփռող պայթյունների տակ։
Մեր ջահել-ջիվան տղաները… Նրանց լույս դառնալու ժամանակը չէր, որ կրակի բերան ընկան` դեռ զենք չբռնած… Լույս տղաները մեր, որ կյանքի կարոտ, ապրելու ծարավ ունեին…Այդ մահվան սարդոստայնում միշտ էլ կարծել եմ` մահն էլ ընդվզում էր այդքան անմեղ զոհերի համար…
Առայսօր սգակիր ժողովուրդն իր զավակների վերադարձին է սպասում` չհավատալով նրանց հավերժանալուն, անհետ կորածների, գերեվարվածների վերադարձին է սպասում…
Սպասում է թշնամուն հանձնված հայրենի հողի վերադարձին… Հայրենադարձության է սպասում, զոհված տղաների հիշատակի խնկարկումով` երազանքների իրականացման զարթոնքին է սպասում…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը Fri, 26 Jun 2026 23:30:44 +0400 Ռուսաստանի…
Ամեն օր նիստ կունենանք, ծավալուն դիմումներ են ներկայացվել. Մելոյան Fri, 26 Jun 2026 23:24:39 +0400…
ՍԴ-ի կազմի լեգիտիմության խնդիր կա, բայց չեղավ հանգուցալուծում. Վարդևանյան Fri, 26 Jun 2026 23:19:46 +0400…
Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա․…
Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Fri, 26 Jun 2026 23:15:16 +0400 Հունիսի 26-ին՝ ժամը 16։22-ին,…
Այսօրվա դատական նիստը երկու մասի կարող ենք բաժանել․ Օրբելյան Fri, 26 Jun 2026 23:15:10 +0400…