Մինչ ոմանք թիրախի տակ են առել Ռոմանոս Պետրոսյանի նոր աշխատավարձը՝ ամսական 5.2 միլիոն դրամ՝ իրավամբ նկատելով, որ այն բավական բարձր է, վերջինս հանրության ուշադրությունը հրավիրել է մի խայտառակ փաստի վրա: Պարզվում է՝ քաղաքական հայտ ներկայացրած նորահայտ «Մեր ձևով» շարժման լիդերներից Նարեկ Կարապետյանը, որը, այս օրերին ընկած Հայաստանի մարզերով մեկ, ժողովրդին սոցիալական դրախտ է խոստանում, և որը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն է, 2017-2024 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր մոտ 400 մլն դրամ աշխատավարձ:
«…Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչև 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ու որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն «Իրենց ձևով» ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,-մասնավորապես՝ գրել է Պետրոսյանը:
Ստացվում է բավական խոսուն պատկեր. Կարապետյանը, որ այսօր փոձում է հանդես գալ որպես ժողովրդի փրկիչ, փաստացի տարիներ շարունակ օգտվել է այն համակարգից, որի ծանրությունը կրել է հենց ժողովուրդը։ Նրա խոստումները՝ սոցիալական դրախտ ապահովելու մասին, ակնհայտորեն չեն տեղավորվում հրապարակված փաստերի տրամաբանության ծիրից ներս:
Հարց է առաջանում․ ինչպե՞ս կարող է մի մարդ, որը ութ տարի շարունակ ստացել է միլիոնավոր դրամների աշխատավարձ՝ այն էլ մի ոլորտից, որը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր ընտանիքի համար, այսօր խոսել սոցիալական արդարության ու հավասարության մասին հատկապես մի դեպքում, երբ հայտնի է, որ ՀԷՑ-ը երբեք անխնդիր կառույց չի եղել: Ամենօրյա հոսանքազրկումները նույնիսկ Երևանի կենտրոնում այսօր դարձել են լրիվ սովորական երևույթ։
Այսպիսով՝ Պետրոսյանի հրապարակած տվյալները ոչ միայն բացահայտում են «Տաշիր Սամոյի» ՀԷՑ-ի իրական դեմքը, այլև լուրջ հարցականի տակ են դնում Նարեկ Կարապետյանի քաղաքական օրակարգի անկեղծությունը։ Իսկ ահա ինչ վերաբերում է «Տաշիր Սամոյին», ապա նրան պետք է մի հարց ուղղել՝ քանի՞ բնակավայրի պատշաճ էլեկտրամատակարարման հարց կարելի կլիներ լուծել, եթե իր եղբորորդու ֆինասնական ամբիցիաների բավարարման հարցում մի փոքր զսպվածություն դրսևորեր ու ՀԷՑ-ը չայլասերեր, կամ այդ ինչ տիտանակն աշխատանք էր կատարում այս երիտասարդը, որ արժանանում էր նման բարձր ֆինանսական պարգևների…
Source: USAArmenia
Իշխանությունները որոշել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես հեշտացնել: Քաղաքացիներն այլևս պարտավորված չեն լինելու…
Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարության, որը փորձեց հերքել Գյումրու քաղաքապետարանի տեղեկությունը, թե…
Հայ Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ԱՄՆ Արեւմտեան Թեմի 17 շաբաթօրեայ վարժարաններու տնօրէններու եւ ներկայացուցիչներու տարեկան ժողովը…
ԱՄՆ Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Միևնույն ժամանակ…
ԱՄՆ Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Միևնույն ժամանակ…
Տեղեկությունն այն մասին, որ որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել…