«Սերժ Սարգսյանի թիմը, որն ամիսներ շարունակ թմբկահարում էր իմպիչմենտի մասին եւ Փաշինյանին հեռացնելու միակ խոչընդոտը համարում էր «Հայաստան» դաշինքի չմիանալը, օրեր առաջ ստացավ բաղձալի ստորագրությունները: Սակայն դրանից հետո քայլի մասին տեղեկատվություն չկա։
«Հրապարակ» թերթը գրում է. Բանն այն է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը անգամ 36 ստորագրությունը չունի՝ իմպիչմենտի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար: 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն։
Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձում է համոզել ՔՊ-ից հեռացած եւ ՄԱՍ կուսակցություն հիմնած անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին, որ ստորագրեն, եւ գոնե 36 ստորագրությունը հավաքվի։
Սակայն Աղազարյանը լսումների ժամանակ էլ հայտարարեց՝ եթե իրենք չվստահեցին իր առաջարկած իմպիչմենտի գործընթացին, որով վարչապետի թեկնածու էր առաջարկում Էդմոն Մարուքյանին՝ հայտարարելով, որ «Մարուքյանը Նիկոլ 2» է, ինչո՞ւ պիտի ինքը վստահի նրանց եւ Սերժ Սարգսյանին։
Նախօրեին երեւանյան սրճարաններից մեկում Դավիթ Համբարձումյանին եւ Աղազարյանին կրկին միասին են տեսել, սակայն Աղազարյանն իր դիրքերից մի միլիմետր չի զիջել։
Source: USAArmenia
Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ Արա Զոհրաբյան Thu, 27 Aug 2026 12:49:03 +0400 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՓԻՆԵ…
Քյաբաբ առ քյաբաբ, այո, պետք է վերադարձվի. Նիկոլ Փաշինյան Thu, 27 Aug 2026 12:48:10 +0400…
Իրավապահներին պատվիրո՛ւմ եմ՝ պատժե՛ք ապօրինի քայլերը, Փաշինյանը սահմանազատման մասով ստում էր Thu, 27 Aug 2026…
Զանգում-պահանջում է խզել կապերն Իրանի հետ. ի՞նչ անի Հայաստանը, եթե իրեն դիմեն Thu, 27 Aug…
Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան, բա 8 տարում բացահայտեիք Հոկտեմբերի 27-ը Thu, 27 Aug…
Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում․ հայտարարություն Thu, 27 Aug 2026 12:34:08 +0400…