Ներհայաստանյան քաղաքական դաշտը, դրանում տիրող գաղջ մթնոլորտը վաղուց է վերածվել միապաղաղ, գորշ ու հուսախաբ անող կրկեսի։
Քաղաքական գործիչները, որոնք տարիներ շարունակ թատերականացված կրկեսի շրջանակներում վերաիմաստավորում են իրենց դերերն ու դիրքերը, վաղուց սպառել են իրենց նկատմամբ հանրային վստահության լիմիտը։ Այս գաղջ մթնոլորտում, երբ թվում է, թե հասարակությունը կորցրել է հավատը ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ, բացառիկ կերպով առանձնանում է մեկ անուն՝ Վարդան Ղուկասյան՝ մարդ, որը կոտրել է քաղաքական գործչի մասին ձևավորված բոլոր կարծրատիպերը։
Չնայած նա հիմա անարդարացիորեն բանտված է, սակայն նրա քաղաքական կշիռն ու ազդեցությունն օրեցօր աճում են։ Սա աննախադեպ իրողություն է, որը վկայում է մի կարևոր հանգամանքի մասին՝ հասարակությունը հոգնել է կեղծիքից, անվճռականությունից և անվերջ խոստումներից։ Մարդիկ փնտրում են խնդիր լուծողի, այլ ոչ թե խնդիրների մասին անիմաստ խոսողների։
Ղուկասյանի ամենացայտուն առանձնահատկություններից մեկը ամենաբարդ, անլուծելի թվացող հարցերը վճռականորեն ու արագ լուծելու կարողությունն է։
Մի դեպքում, երբ մյուս քաղաքական գործիչները տալիս են դատարկ խոստումներ, Ղուկասյանը մեկ հեռախոսազանգով կարողանում է լուծել խնդիրներ, որոնք տևական ժամանակ շարունակ անլուծելի էին թվում։ Սա ոչ միայն անձնական որակների, այլև կամքի և իրական լծակներ ունենալու մասին է խոսում։
Կամ այսօր, ո՞ր մի քաղաքական գործիչը կարող է հպարտանալ նրանով, որ լինելով անազատության մեջ՝ ոչ միայն չի կորցնում իր համակիրներին, այլև օրեցօր ավելացնում է նրանց թիվը։ Վարդան Ղուկասյանի շուրջ համախմբվածության փաստը ֆենոմեն է, որը դեռ երկար պետք է ուսումանսիրվի՝ հասկանալու այս մարդու գաղտնիքը։ Սա վկայում է այն մասին, որ մարդիկ հավատում են նրան ոչ թե պոպուլիստական հայտարարությունների համար, այլ գաղափարների, սկզբունքայնության և անկոտրում կամքի։ Նրանք սպասում են Ղուկասյանի վերադարձին՝ որպես քաղաքական դաշտը թարմացնող և իրական փոփոխություններ բերող միակ ուժի։
Այսօր, երբ քաղաքականությունը վերածվել է շոուի, իսկ քաղաքական գործիչները՝ անտաղանդ դերասանների, Վարդան Ղուկասյանը հանդես է գալիս որպես իրական այլընտրանք։ Նա չի խաղում, չի փորձում դուր գալ բոլորին։ Նա խոսում է ժողովրդի լեզվով, բարձրաձայնում է այն խնդիրները, որոնց մասին մյուսները լռում են, և առաջարկում է լուծումներ, որոնք գուցե կոշտ են, բայց՝ արդար և արդյունավետ։
Հենց սա է պատճառը, որ Վարդան Ղուկասյանն այսօր իսկապես հասարակության կողմից ամենասպասված քաղաքական ֆիգուրն է։ Նա այն մարդն է, որը կարող է վերջ դնել այս հոգնեցնող թատրոնին և երկիրը դուրս բերել այն կործանարար ընթացքից, որի մեջ հայտնվել է հայ ժողովուրդը՝ նախևառաջ անպատասխանատու քաղաքական ուժերի պատճառով։
Source: USAArmenia
Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…
Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…
Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…
Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…
Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…
OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…