Ի՞նչ փորձանք է պատրաստվում բերել ժողովրդի գլխին Անահիտ Ավանեսյանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է, թե ինչպես է 2026 թվականից փուլ առ փուլ ներդրվելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Ըստ այդմ՝ համակարգը նախատեսվում է ներդնել 3 փուլով․ առաջին փուլը կմեկնարկի 2026-ին, երկրորդը՝ 2027-ին, երրորդը՝ 2028-ին: Տարեկան փաթեթը սահմանվել է 129600 դրամի շրջանակում, որը ներառում է կանխարգելիչ և սքրինինգային ծրագրեր, վաղ հայտնաբերման միջոցառումներ, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ:

Հնչում է շատ գեղեցիկ ու խոստումնալից, բայց հարց է առաջաում՝ արդյոք Հայաստանն այն երկի՞րն է, որտեղ կարող է արդյունավետորեն գործել զարգացած աշխարհում տասնամյակներ ի վեր գործող ու իրեն արդարացնող մի համակարգ, որը նախևառաջ նախատեսված է բարեկեցիկ հասարակությունների համար:
Նախ արձանագրենք, որ տարեկան մոտ 130.000 դրամի վճարը միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար կարող է ծանր լինել։ Եթե ընտանիքում մի քանի աշխատող կա, գումարը բազմապատկվում է։ Հայաստանում դեռևս մեծ է ստվերային զբաղվածությունը: Շատերը չեն հայտարարում իրական եկամուտները, ինչը կարող է խաթարել համակարգի ֆինանսական կայունությունը:
Ավելին՝ մարդիկ կարող են շահագրգռված լինել սեփական եկամուտները թաքցնելու հարցում՝ խուսափելու հավելյալ ֆինանսական բեռից: Մյուս կողմից՝ նույնիսկ եթե ապահովագրությունը ներդրվի, հիվանդանոցների և պոլիկլինիկաների որակը և հասանելիությունը մնում են խնդրահարույց։
Օրինակ՝ գյուղական և հեռավոր համայնքներում բժշկական ծառայությունների մատչելիությունը սահմանափակ է, ուստի ապահովագրությունը ինքնին չի լուծի անհավասարության խնդիրը։ Բացի սա կարող են ի հայտ գալ նաև կառավարման ռիսկեր. համակարգը հիմնված է այսպես կոչված բիսմարկյան մոդելի վրա, որտեղ գործատուն և աշխատողը վճարում են տոկոսներ աշխատավարձից։ Սակայն Հայաստանում գործատուների մի մասը խուսափում է հարկերից, և սա կարող է հանգեցնել ֆոնդի թերֆինանսավորման։ Կոռուպցիոն ռիսկերը առողջապահության ոլորտում դեռևս բարձր են: Ապահովագրական գումարների արդյունավետ օգտագործումը հարցականի տակ է մնում։
Այսպիսով՝ համակարգի ներդրումը հայաստանյան պայմաններում, որտեղ միջին և բարձր եկամուտներ ունեցողների թիվը խիստ սահմանափակ է, հղի է լրջագույն ռիսկերով, ուստի օգուտ տալու փոխարեն կարող է հանգեցնել լրջագույն վնասների: Եթե ճչացող սոցիալական խնդիրները չլուծվեն զուգահեռաբար, ապա համակարգը կարող է դառնալ ոչ թե սոցիալական արդարության գործիք, այլ բնակչության համար լրացուցիչ բեռ, որն է՛լ ավելի կսրի սոցիալական խնդիրներն ու անհավասարության խնդիրները, որ առանց այն էլ շատ խորն արմատեր ունի հայաստանյան հասարակությունում։
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Fri, 17 Jul 2026 00:36:34 +0400 Խաղաղվեք. հարցը փակված է Որ…

4 ժամ ago

Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը

Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Thu, 16…

5 ժամ ago

Հուլիսի 16․ Ո՞վ է այսօր մեդիայի խոշորացույցի տակ

Հուլիսի 16․ Ո՞վ է այսօր մեդիայի խոշորացույցի տակ Thu, 16 Jul 2026 23:30:33 +0400 Նույնիսկ…

5 ժամ ago

Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան

Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Thu, 16…

5 ժամ ago

Ինչով է ելակն օգտակար մարդու սիրտ-անոթային համակարգին

Ինչով է ելակն օգտակար մարդու սիրտ-անոթային համակարգին Thu, 16 Jul 2026 23:00:53 +0400 Գիտնականները պարզել…

6 ժամ ago

Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը

Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Thu, 16 Jul…

6 ժամ ago