Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է, թե ինչպես է 2026 թվականից փուլ առ փուլ ներդրվելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Ըստ այդմ՝ համակարգը նախատեսվում է ներդնել 3 փուլով․ առաջին փուլը կմեկնարկի 2026-ին, երկրորդը՝ 2027-ին, երրորդը՝ 2028-ին: Տարեկան փաթեթը սահմանվել է 129600 դրամի շրջանակում, որը ներառում է կանխարգելիչ և սքրինինգային ծրագրեր, վաղ հայտնաբերման միջոցառումներ, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ:
Հնչում է շատ գեղեցիկ ու խոստումնալից, բայց հարց է առաջաում՝ արդյոք Հայաստանն այն երկի՞րն է, որտեղ կարող է արդյունավետորեն գործել զարգացած աշխարհում տասնամյակներ ի վեր գործող ու իրեն արդարացնող մի համակարգ, որը նախևառաջ նախատեսված է բարեկեցիկ հասարակությունների համար:
Նախ արձանագրենք, որ տարեկան մոտ 130.000 դրամի վճարը միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար կարող է ծանր լինել։ Եթե ընտանիքում մի քանի աշխատող կա, գումարը բազմապատկվում է։ Հայաստանում դեռևս մեծ է ստվերային զբաղվածությունը: Շատերը չեն հայտարարում իրական եկամուտները, ինչը կարող է խաթարել համակարգի ֆինանսական կայունությունը:
Ավելին՝ մարդիկ կարող են շահագրգռված լինել սեփական եկամուտները թաքցնելու հարցում՝ խուսափելու հավելյալ ֆինանսական բեռից: Մյուս կողմից՝ նույնիսկ եթե ապահովագրությունը ներդրվի, հիվանդանոցների և պոլիկլինիկաների որակը և հասանելիությունը մնում են խնդրահարույց։
Օրինակ՝ գյուղական և հեռավոր համայնքներում բժշկական ծառայությունների մատչելիությունը սահմանափակ է, ուստի ապահովագրությունը ինքնին չի լուծի անհավասարության խնդիրը։ Բացի սա կարող են ի հայտ գալ նաև կառավարման ռիսկեր. համակարգը հիմնված է այսպես կոչված բիսմարկյան մոդելի վրա, որտեղ գործատուն և աշխատողը վճարում են տոկոսներ աշխատավարձից։ Սակայն Հայաստանում գործատուների մի մասը խուսափում է հարկերից, և սա կարող է հանգեցնել ֆոնդի թերֆինանսավորման։ Կոռուպցիոն ռիսկերը առողջապահության ոլորտում դեռևս բարձր են: Ապահովագրական գումարների արդյունավետ օգտագործումը հարցականի տակ է մնում։
Այսպիսով՝ համակարգի ներդրումը հայաստանյան պայմաններում, որտեղ միջին և բարձր եկամուտներ ունեցողների թիվը խիստ սահմանափակ է, հղի է լրջագույն ռիսկերով, ուստի օգուտ տալու փոխարեն կարող է հանգեցնել լրջագույն վնասների: Եթե ճչացող սոցիալական խնդիրները չլուծվեն զուգահեռաբար, ապա համակարգը կարող է դառնալ ոչ թե սոցիալական արդարության գործիք, այլ բնակչության համար լրացուցիչ բեռ, որն է՛լ ավելի կսրի սոցիալական խնդիրներն ու անհավասարության խնդիրները, որ առանց այն էլ շատ խորն արմատեր ունի հայաստանյան հասարակությունում։
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia
Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները Sat, 15 Aug 2026 23:43:02 +0400 Շախմատի Եվրոպայի մինչև…
Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է Sat, 15 Aug 2026 23:15:02…
Այս տարին կարող է դառնալ ամենաշոգը պատմության մեջ Sat, 15 Aug 2026 23:00:50 +0400 Ընթացիկ…
Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել Միչիգանում Sat, 15 Aug 2026 22:30:48 +0400 Հրաձգությունը ամերիկյան…
«Չտես գյոռմամիշն» ու «հորթը» «սրիկայաբար» բառից պակաս վիրավորական չեն Sat, 15 Aug 2026 22:15:07 +0400…
Մոտ 13 հազար տարեկան արձան են գտել Sat, 15 Aug 2026 22:00:36 +0400 Ռուսաստանում, Օմսկի…