2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։
Դատավճռի դեմ՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին բողոքներ՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը:
Source: USAArmenia
Կրեմլում նշել են հայկական գյուղմթերքն ադրբեջանականով փոխարինելու մասին Thu, 04 Jun 2026 00:00:45 +0400 Ռուսաստանը…
Ինֆլյացիան նոր ռեկորդ է գրանցել Wed, 03 Jun 2026 23:55:00 +0400 Իրանում սպառողական գների մայիսյան…
43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Wed, 03 Jun 2026 23:45:51 +0400 Մայիսի 27-ին՝ առավոտյան…
Սկսվել է զորքերի դուրսբերումը Wed, 03 Jun 2026 23:45:39 +0400 Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ…
Պելեի մարզաշապիկը կվաճառվի աճուրդով Wed, 03 Jun 2026 23:30:33 +0400 Ֆուտբոլի լեգենդ Պելեի մարզաշապիկը, որով…
Մարզպետը տնօրենների հետ գաղտնի հանդիպում է ունեցել, հանձնարարականներ տվել Wed, 03 Jun 2026 23:17:09 +0400…