Ինչո՞ւ 44-օրյա պատերազմի մասին զեկույցն այդպես էլ չհասավ ԱԺ դահլիճ


Տեղեկությունն այն մասին, որ որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ, հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Ալեն Սիմոնյանը ևս դա չի հերքել: «Կա ժամկետների անհամապատասխանություն, և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել: Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,-մասնավորապես՝ մեկնաբանել էր Հարությունյանը։
Հայաստանի քաղաքական և հանրային դաշտում թեժ քննարկումների առիթ է դարձել այս որոշումը, քանի որ առաջ են եկել մի շարք օբյեկտիվ հարցեր՝ կապված քաղաքական պատասխանատվության, թափանցիկության և պատերազմի վերաբերյալ ճշմարտության հանրայնացման հետ։ Ուշագրավ է, որ այս պաշտոնական դիրքորոշման հետ կտրականապես համաձայն չէ քննիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը պնդել է, որ ժամկետների խախտում տեղի չի ունեցել և մինչև վերջին պահը ակնկալում էր, որ զեկույցը կներկայացվի ԱԺ լիագումար նիստում՝ թեկուզ և փակ ձևաչափով։ Փաստորեն՝ հենց իշխող ուժի ներսում հարցի վերաբեյալ կան լրջագույն հակասություններ ու տարաձայնություններ, ինչը բնութագրում է ՔՊ-ի խորքում առկա հակասությունների բնույթը։
Այսպիսով՝ զեկույցը չի դառնա հանրային քննարկման առարկա, ինչը կարող է ընկալվել որպես փակ՝ հակաժողովրդավարական գործընթաց մի դեպքում, երբ հայտնի է, որ Հայաստանը ՔՊ-ի կողմից ներկայացվում է որպես ժողովրդավարության բաստիոն։ Իրավիճակը բավական զգայուն է, քանի որ խոսքը վերաբերում է հանգամանքներին, որոնք ոչ միայն հասարակության համար ունեն մեծ կարևորություն, այլև կարող էին տալ օդից կախված մնացած հարցերի պատասխանները: Մի իշխանություն, որի ղեկավարը ջանում է ստեղծել ժողովրդական առաջնորդի իմիջ, փաստորեն, ազգին հուզող ամենակարևոր հարցերից մեկի լիարժեք պարզաբանումից խուսափում է: Մինչդեռ առանց հանրային քննարկման հնարավոր չէ լիարժեք գնահատել պատերազմի դասերը, եթե, իհարկե, կա դասեր քաղելու ցանկություն:
Իշխանությունները թերևս վախեցել են հանրայնացնել մի բան, որը կարող էր առաջ բերել բազմաթիվ հարցեր. պատերազմի հանգամանքների, բացթողումների և հնարավոր դավաճանության վերաբերյալ զեկույցի հրապարակային քննարկումը կարող էր հանգեցնել անկանխատեսելի ներքաղաքական զարգացումների և լրջորեն վնասել իշխանությանը։ Զեկույցն արխիվ ուղարկելով՝ ՔՊ-ն փորձում է կառավարել տեղեկատվական դաշտը և կանխել զգայուն թեմաների շահարկումը՝ չնայած փաստին, որ պատերազմում հազարավոր զոհեր տված և տարածքներ կորցրած հասարակությունը պահանջում է պատասխաններ, որոնք չստանալու դեպքում այլևս ոչ ոք ՔՊ-ին չի կարող վստահել կամ դրա օգտին քվերակել։
Արձանագրենք՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված իրավիճակը դուրս է գալիս զուտ իրավական-տեխնիկական դաշտից՝ վերածվելով քաղաքական սկզբունքների և արժեքների բախման։ Որոշումը թեև ձևականորեն հիմնավորված է թվում, սակայն հարվածի տակ է դնում խորհրդարանական վերահսկողության և հանրային հաշվետվողականության գաղափարները՝ ստվերելով աղետալի պատերազմի պատճառների և հետևանքների անաչառ քննության հեռանկարը։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո Tue, 11…

3 ժամ ago

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN Tue,…

5 ժամ ago

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը Mon, 10 Aug 2026 23:45:44 +0400 Ղրղզստանի Օշիի մարզի լեռներում…

5 ժամ ago

Դունայում նավագնացությունը դադարեցվել է

Դունայում նավագնացությունը դադարեցվել է Mon, 10 Aug 2026 23:30:30 +0400 Դունայ գետի մակարդակը Բուլղարիայի տարածքում…

5 ժամ ago

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Mon, 10 Aug 2026 23:15:49 +0400 Հայոց…

6 ժամ ago

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել Mon, 10 Aug 2026 23:14:30 +0400 2 ժամ առաջ Չարբախում,…

6 ժամ ago