Վարդան Ղուկասյանի առաջ նոր հորիզոններ են բացվում. ի՞նչ սպասել առաջիկայոմ

ԱՄՆ Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։

Լուսանկարը՝ ԴՕԿ կուսակցության լրատվականից
Այս որոշումը, որ ընդհանուր առմամբ պետք է դրական որակել՝ չնայած դժվար է նաև այն համարել՝ արդարութան բացարձակ հաղթանակ, մի շարք հնարավորություններ և մարտահրավերներ է ստեղծում Վարդան Ղուկասյանի համար։
Ամենադրական կողմն այն է, որ Վ.Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան, որտեղ նա ունի բազմաթիվ թշնամիներ ու հակառակորդներ, որոնք ծարավ են նրա արյան: Այս տարիներին Վ..Ղուկասյանը հասցրել էր շատերի «ոտքը տրորել», ինչի պատճառով Հայաստանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ շորթման և խարդախության համար՝ նրան լռեցնելու նպատակով:
Այսպիսով՝ Վարդան Ղուկասյանը հնարավորություն ունի՝ հետայսու ևս շարունակելու իր քաղաքական գործունեությունը՝ առանց քրեական հետապնդման անմիջական սպառնալիքի: Լինելով ազատության մեջ նա հնարավորություն կունենա՝ շարունակելու նաև իր բլոգերական գործունեությունը, որը նրա քաղաքական գործունեության հիմնական գործիքակազմն է։ Այսպիսով՝ Վարդան Ղուկասյանը ստանում է գործողությունների ազատություն, ինչն էականորեն ընդլայնելու է նրա քաղաքական հնարավորությունները՝ նոր հորիզոններ բացելով:
ԱՄՆ դատարանի որոշումից հետո էլ Վարդան Ղուկասյանը, անկասկած, շարունակելու է իր քաղաքական գործունեությունը՝ պահպանելով ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի ու լայն մասսաների վրա։ Ավելին՝ Դատարանի որոշումը նոր հնարավորություններ է բացում Վ.Ղուկասյանի համար՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ: Նրա նոր կարգավիճակը կարող է նույնիսկ նպաստել ունեցած ժողովրդականության աճին: Վարդան Ղուկասյանը իշխանությունների դեմ պայքարող և հաղթանակած գործչի իմիջ է ձեռք բերել ու կարողանում է այն հաջողությամբ զարգացնել։
Անկասկած, Հայաստանում ֆիզիկապես գտնվելու դեպքում Վ. Ղուկասյանի հնարավորությունները կտասնապատկվեին, նրան կարելի է ասել, կանգնեցնել չէր լինի, բայց քանի որ իշխանություններն էլ այդ մասին շատ լավ գիտեն, ուստի մինչև վերջ կանեն ամեն ինչ՝ նրան Հայաստան չթողնելու համար:
Թողնեն-չթողնեն, խոշոր հաշվով այնքան էլ էական չէ: Վարդան Ղուկասյանն այսօր Հայաստանում քաղաքական ռեալ գործոն է, իսկ նրա նոր կարգավիճակն ու ստացած ազատությունը միմիայն դրականորեն կարող է ազդել նրա քաղաքական կարիերայի վրա՝ իշխանությունների համար դրանից բխող մարտահրավերներով:
Գայանե Մանուկյան


Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Դեռ ԱԺ նախագահ չի ընտրվել՝ Թուրքիայում ոգևորվել, շնորհավորել են Ռուբինյանին

Դեռ ԱԺ նախագահ չի ընտրվել՝ Թուրքիայում ոգևորվել, շնորհավորել են Ռուբինյանին Fri, 26 Jun 2026 09:37:27…

10 րոպե ago

Ի՞նչ է այսօր Ադրբեջանն ուղարկում Հայաստան

Ի՞նչ է այսօր Ադրբեջանն ուղարկում Հայաստան Fri, 26 Jun 2026 09:30:04 +0400 Այսօր Ադրբեջանից դեպի…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Սրբազանն ու այս գործով անցնող բոլոր անձինք պետք է արդարացվեն

«Հրապարակ»․ Սրբազանն ու այս գործով անցնող բոլոր անձինք պետք է արդարացվեն Fri, 26 Jun 2026…

32 րոպե ago

Իսրայելը մտադիր է պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը

Իսրայելը մտադիր է պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը Fri, 26 Jun 2026 09:04:57 +0400 Իսրայելի արտաքին…

43 րոպե ago

Տարբերություն չկա

Տարբերություն չկա Fri, 26 Jun 2026 09:00:55 +0400 Մի պահ պատկերացրեք` ինչ կարող էր լինել,…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Թուրքիայի վտանգավոր հետաքրքրությունը մեր գյուղմթերքի նկատմամբ

«Հրապարակ»․ Թուրքիայի վտանգավոր հետաքրքրությունը մեր գյուղմթերքի նկատմամբ Fri, 26 Jun 2026 08:45:45 +0400 «Մեր միրգ-բանջարեղենի…

1 ժամ ago