Վարդան Ղուկասյանն այսօր Հայաստանում քաղաքական ռեալ գործոն է…

ԱՄՆ Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։

Լուսանկարը՝ ԴՕԿ կուսակցության լրատվականից
Այս որոշումը, որ ընդհանուր առմամբ պետք է դրական որակել՝ չնայած դժվար է նաև այն համարել՝ արդարութան բացարձակ հաղթանակ, մի շարք հնարավորություններ և մարտահրավերներ է ստեղծում Վարդան Ղուկասյանի համար։
Ամենադրական կողմն այն է, որ Վ.Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան, որտեղ նա ունի բազմաթիվ թշնամիներ ու հակառակորդներ, որոնք ծարավ են նրա արյան: Այս տարիներին Վ.Ղուկասյանը հասցրել էր շատերի «ոտքը տրորել», ինչի պատճառով Հայաստանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ նրան լռեցնելու նպատակով:
Վարդան Ղուկասյանը հնարավորություն ունի՝ հետայսու ևս շարունակելու իր քաղաքական գործունեությունը՝ առանց քրեական հետապնդման անմիջական սպառնալիքի: Լինելով ազատության մեջ նա հնարավորություն կունենա՝ շարունակելու նաև իր բլոգերական գործունեությունը, որը նրա քաղաքական գործունեության հիմնական գործիքակազմն է։
Այսպիսով՝ Վարդան Ղուկասյանը ստանում է գործողությունների ազատություն, ինչն էականորեն ընդլայնելու է նրա քաղաքական հնարավորությունները՝ նոր հորիզոններ բացելով:
ԱՄՆ դատարանի որոշումից հետո էլ Վարդան Ղուկասյանը, անկասկած, շարունակելու է իր քաղաքական գործունեությունը՝ պահպանելով ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի ու լայն մասսաների վրա։ Ավելին՝ Դատարանի որոշումը նոր հնարավորություններ է բացում Վ.Ղուկասյանի համար՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ: Նրա նոր կարգավիճակը կարող է նույնիսկ նպաստել ունեցած ժողովրդականության աճին: Վարդան Ղուկասյանը իշխանությունների դեմ պայքարող և հաղթանակած գործչի իմիջ է ձեռք բերել ու կարողանում է այն հաջողությամբ զարգացնել։
Անկասկած, Հայաստանում ֆիզիկապես գտնվելու դեպքում Վ. Ղուկասյանի հնարավորությունները կտասնապատկվեին, նրան կարելի է ասել, կանգնեցնել չէր լինի, բայց քանի որ իշխանություններն էլ այդ մասին շատ լավ գիտեն, ուստի մինչև վերջ կանեն ամեն ինչ՝ նրան Հայաստան չթողնելու համար:
Թողնեն-չթողնեն, խոշոր հաշվով այնքան էլ էական չէ: Վարդան Ղուկասյանն այսօր Հայաստանում քաղաքական ռեալ գործոն է, իսկ նրա նոր կարգավիճակն ու ստացած ազատությունը միմիայն դրականորեն կարող է ազդել նրա քաղաքական կարիերայի վրա՝ իշխանությունների համար դրանից բխող մարտահրավերներով:

Գայանե Մանուկյան
Լոս Անջելես
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ

Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ Mon, 06 Jul 2026 09:07:43 +0400 Latest news from Secure…

11 րոպե ago

Մանդատը մեզ բացի պրոբլեմներից ի՞նչ է տալիս

Մանդատը մեզ բացի պրոբլեմներից ի՞նչ է տալիս Mon, 06 Jul 2026 09:00:18 +0400 Latest news…

18 րոպե ago

Մահացել է Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է Արտաշես Ալեքսանյանը Mon, 06 Jul 2026 08:57:59 +0400 Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել…

21 րոպե ago

Փաստաբաններին չեն թողնում մասնակցել Ծառուկյանի տան խուզարկությանը

Փաստաբաններին չեն թողնում մասնակցել Ծառուկյանի տան խուզարկությանը Mon, 06 Jul 2026 08:49:54 +0400 Latest news…

29 րոպե ago

Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը

Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Mon, 06 Jul 2026 08:35:25 +0400 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը…

43 րոպե ago

Ֆրանսիայում մարտական ​​ռոբոտների բանակ է ստեղծվում

Ֆրանսիայում մարտական ​​ռոբոտների բանակ է ստեղծվում Sun, 05 Jul 2026 23:45:03 +0400 Ֆրանսիան մշակում է…

10 ժամ ago