Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարության, որը փորձեց հերքել Գյումրու քաղաքապետարանի տեղեկությունը, թե նա գրանցված չէ Գյումրու Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում, որի բնակիչները ` իր ամուսինն ու ամուսնու ծնողները , զավթել են նշված շենքի շքամուտքը, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը։
Երկրորդը. էմմա Պալյանը, փաստացի, ունի մի քանի բնակարան, եթե նշում է, որ գրանցված չէ Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում։
ՀՀ ԱԺ տիկին պատգամավորին նաեւ պետք է հիշեցնել, որ գրանցում հասկացություն գոյություն չունի։ Օրենք գրող պատգամավոր տիկինը, երեւի, նկատի ունի հաշվառումը։
Երրորդը. նշված բնակարանում գրանցված չլինելը չի նշանակում չբնակվել նշված հասցեում։ Իսկ, ըստ ունեցած տեղեկությունների, ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանն, իր ամուսնու եւ երկու երեխաների հետ, բնակվում է հենց նշված հասցեի բնակարանում։
Եվ վերջինը. եթե պատգամավորը գրանցված չէ նշված բնակարանում, ինչպես ինքն է նշում, ապա գրանցվա°ծ է արդյոք նրա ամուսնությունը, եւ ամուսնուն պատկանող գույքն իրեն չի՞ պատկանում։Նույն հաջողությամբ Էմմա Պալյանը կարող է ասել, որ Ալբերտ Մարտիրոսյանն իր ամուսինը չէ։
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ
Source: USAArmenia
Իհարկե սահմանազատումը անհրաժեշտ է. Դավիթ Տոնոյան Tue, 07 Jul 2026 15:06:14 +0400 Latest news from…
Գագիկ Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են Tue, 07 Jul 2026 15:05:19 +0400 Latest news from…
Գնահատական չեմ տալիս ՊՆ նախարարներին. Տոնոյան Tue, 07 Jul 2026 15:04:20 +0400 Latest news from…
Իրանի սպանված առաջնորդի հրաժեշտի արարողությունը շարունակվում է Իրաքում Tue, 07 Jul 2026 15:00:32 +0400 Իրանի…
Ես պայքարում եմ մինչեւ վերջ. Դավիթ Տոնոյան Tue, 07 Jul 2026 15:00:05 +0400 Latest news…
Մարդասպան չեն, փախչող չեն, ինչու՞ են կալանքի տանում. Տոնոյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին Tue, 07 Jul…