«Տաշիր Սամոյի» շարժումը բավական լպրծուն է դառնում

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովից հետո լրագրողների հետ զրույցում այդ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, որ «Մեր ձևովի» վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի, և բոլորը կհավանեն նրա թեկնածությունը: «Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին կհայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,–մասնավորապես՝ հայտարարել է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են բոլորի հետ համագործակցության, բայց ունեն երկու նախապայման՝ մարդիկ, ում հետ համագործակցելու են, պետք է լինեն իրենց գործում պրոֆեսիոնալներ և ունենան «մաքուր ձեռքեր»:

Կարապետյանը, փաստորեն, վստահեցնում է, որ իրենց թեկնածուն կլինի ընդունելի բոլորի համար, ինչն ակհայտորեն չափազանցություն է: Քաղաքական իրականության մեջ չկա թեկնածու, որը կարող է համընդհանուր հավանության արժանանալ։ Հետևաբար՝ այս ձևակերպումը չի կարող համարվել որպես իրատեսական քաղաքական գնահատական, այլ՝ փորձ՝ հասարակությանը հույսով անելու կամ նույնիսկ ինչ-որ իմաստով մանիպուլացնելու:
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների մասին «Տաշիր Սամոյի» եղբորորդու հայտարարություններին, ապա նկատենք, որ գործ ունենք որոշակի քաղաքական տեխնոլոգիայի հետ: Մի կողմից՝ փորձ է արվել շրջանցել ընտրողների համար ամենազգայուն հարցերից մեկը՝ նկատի ունենալով նախկինների խոցելի վարկանիշը, որպեսզի «նոր ուժ» փնտրողներին իբր չխրտնեցնեն, մյուս կողմից՝ դուռը փաստացի բաց են թողնում նրանց հետ աֆիլացվողների առաջ: «Մեր ձևովի» ներկայիս կազմն ուսումնասիրելիս կարելի է այս շարժման շարքերում արդեն իսկ հայտնաբերել նախկինների հետ կապ ունեցող դեմքերի:
Այսպիսով՝ արձանագրենք, որ Կարապետյանի այսօրինակ հայտարարությունները նպատակ ունեն՝ մանևրի համար լայն դաշտ բացելու և միաժամանակ պահպանելու «նոր ուժի» իմիջը։ Սակայն հենց սա է, որ կարող է վերածվել վտանգի: Հասարակությունը կարող է դա մեկնաբանել որպես սկզբունքայնության պակասի և անորոշության դրսևորում, նաև ինչ-որ իմաստով լպրծունության հետևանք, ինչը չի կարող օգնել «Կալուգային» գալ իշխանության։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ»․ ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը

«Հրապարակ»․ ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը Sat, 11 Apr 2026 08:45:41 +0400 Ռուսաստանի նախագահ…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Ընկել են «օրենքով գողերի» հետեւից

«Հրապարակ»․ Ընկել են «օրենքով գողերի» հետեւից Sat, 11 Apr 2026 08:25:46 +0400 Ընտրությունների նախաշեմին քաղաքական…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը

«Հրապարակ»․ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Sat, 11 Apr 2026 08:20:00 +0400…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Որն է «ապահարզանի» պատճառը

«Հրապարակ»․ Որն է «ապահարզանի» պատճառը Sat, 11 Apr 2026 08:15:06 +0400 Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Արգելքը չի վերացվել

«Հրապարակ»․ Արգելքը չի վերացվել Sat, 11 Apr 2026 08:10:00 +0400 Նախօրեին Երեւանի առաջին ատյանի դատարանը…

45 րոպե ago

«Հրապարակ»․ ԼՀԿ-ում որոշում ունեն

«Հրապարակ»․ ԼՀԿ-ում որոշում ունեն Sat, 11 Apr 2026 08:05:30 +0400 Ինչպես հայտնի է, Էդմոն Մարուքյանի…

49 րոպե ago