Իրեն ուղղված հարցին՝ ինչո՞վ է քաղաքականությունը ձեզ հետաքրքիր, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ ինքը, ըստ էության, քաղաքականությամբ իրացնում է իր երազանքները՝ իր երկրի հետ կապված՝ ոչ միայն առողջապահության ոլորտին առնչվող:
Առաջին հայացքից այս խոսքերը կարող են ընկալվել որպես իդեալիզմի դրսևորում, սակայն երբ դրանք դիտարկվում են Հայաստանի վերջին տարիների սոցիալ-քաղաքական ու առողջապահական իրականության ֆոնին, հարց է առաջանում՝ ի՞նչ երազանքների մասին է Ավանեսյանը խոսում:
Փաստ է, որ նրա պաշտոնավարման տարիները համընկան մի շարք լուրջ առողջապահական մարտահրավերների հետ՝COVID-19-ի համավարակ, բուժծառայությունների թանկացում հատկապես մասնավոր հատվածում, որը փաստացի դարձավ առողջապահական անհավասարության խորացման պատճառ, համակագից երիտասարդ բժիշկների արտահոսք և այլն։ Այս իրողությունների պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես է նախարարն իր քաղաքականությամբ իրացնում իր երազանքները, եթե այդ երազանքները բարի են ու լավը:
Մյուս կողմից՝ Անահիտ Ավանեսյանը, լինելով Կառավարության անդամ, մի մասնիկն է այն քաղաքական թիմի, որի կառավարման ընթացքում Հայաստանը կրել է աննախադեպ կորուստներ: Այս համատեքստում նախարարի խոսքերը ընկալվում են որպես քաղաքական յուրատեսակ անզգայություն ու նույնիսկ անադեկվատություն՝ իրականության նկատմամբ: Քաղաքական երազանքը, ըստ էության, պետք է ծառայի հանրային շահին, ոչ թե սեփական թիմի կամ իշխանության պահպանմանը։ Հասարակական ընկալման մեջ այսօր Ավանեսյանի կերպարն ընկալվում է որպես պատասխանատվությունից խուսափող, կոռեկտ արտահայտություններով իրական խնդիրները քողարկող մեկի կերպար, որ հիմնականում զբաղված է կառավարության քաղաքական գծի արդարացմամբ։
Մի ժամանակհատվածում, երբ երկիրը շարունակում է վերապրել կորուստների և հիասթափության անվերջանալի փուլ, Ավանեսյանի հայտարարությունը հնչում է բավական ցինիկ։ Եթե նախարարի երազանքն ուժեղ, առողջ հասարակությամբ, արժանապատիվ Հայաստան ունենալն է, ապա պետք է ընդունել, որ այդ երազանքն առայժմ մնում է չիրացված, ինչն էլ նշանակում է, որ Ավանեսյանի գոհունակությունը բացարձակ անտեղի է։
Source: USAArmenia
Սիրուշոն հրապարակել է պատերազմի օրերին իր եւ ամուսնու նամակագրությունը Mon, 28 Sep 2026 00:10:41 +0400…
Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները Sun, 27 Sep…
Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան Sun, 27 Sep…
Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա Sun, 27 Sep 2026 23:35:44…
Հայտնի ֆիլմում պատկերված տունը հանվել է վաճառքի Sun, 27 Sep 2026 23:30:16 +0400 «Նոթինգ Հիլլ»…
Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Sun, 27 Sep 2026 23:12:00 +0400 Վեց…