«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովից հետո լրագրողների հետ զրույցում այդ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, որ «Մեր ձևովի» վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի, և բոլորը կհավանեն նրա թեկնածությունը: «Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին կհայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,–մասնավորապես՝ հայտարարել է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են բոլորի հետ համագործակցության, բայց ունեն երկու նախապայման՝ մարդիկ, ում հետ համագործակցելու են, պետք է լինեն իրենց գործում պրոֆեսիոնալներ և ունենան «մաքուր ձեռքեր»:
Կարապետյանը, փաստորեն, վստահեցնում է, որ իրենց թեկնածուն կլինի ընդունելի բոլորի համար, ինչն ակհայտորեն չափազանցություն է: Քաղաքական իրականության մեջ չկա թեկնածու, որը կարող է համընդհանուր հավանության արժանանալ։ Հետևաբար՝ այս ձևակերպումը չի կարող համարվել որպես իրատեսական քաղաքական գնահատական, այլ՝ փորձ՝ հասարակությանը հույսով անելու կամ նույնիսկ ինչ-որ իմաստով մանիպուլացնելու:
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների մասին «Տաշիր Սամոյի» եղբորորդու հայտարարություններին, ապա նկատենք, որ գործ ունենք որոշակի քաղաքական տեխնոլոգիայի հետ: Մի կողմից՝ փորձ է արվել շրջանցել ընտրողների համար ամենազգայուն հարցերից մեկը՝ նկատի ունենալով նախկինների խոցելի վարկանիշը, որպեսզի «նոր ուժ» փնտրողներին իբր չխրտնեցնեն, մյուս կողմից՝ դուռը փաստացի բաց են թողնում նրանց հետ աֆիլացվողների առաջ: «Մեր ձևովի» ներկայիս կազմն ուսումնասիրելիս կարելի է այս շարժման շարքերում արդեն իսկ հայտնաբերել նախկինների հետ կապ ունեցող դեմքերի:
Այսպիսով՝ արձանագրենք, որ Կարապետյանի այսօրինակ հայտարարությունները նպատակ ունեն՝ մանևրի համար լայն դաշտ բացելու և միաժամանակ պահպանելու «նոր ուժի» իմիջը։ Սակայն հենց սա է, որ կարող է վերածվել վտանգի: Հասարակությունը կարող է դա մեկնաբանել որպես սկզբունքայնության պակասի և անորոշության դրսևորում, նաև ինչ-որ իմաստով լպրծունության հետևանք, ինչը չի կարող օգնել «Կալուգային» գալ իշխանության։
Source: USAArmenia
Սիրուշոն հրապարակել է պատերազմի օրերին իր եւ ամուսնու նամակագրությունը Mon, 28 Sep 2026 00:10:41 +0400…
Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները Sun, 27 Sep…
Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան Sun, 27 Sep…
Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա Sun, 27 Sep 2026 23:35:44…
Հայտնի ֆիլմում պատկերված տունը հանվել է վաճառքի Sun, 27 Sep 2026 23:30:16 +0400 «Նոթինգ Հիլլ»…
Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Sun, 27 Sep 2026 23:12:00 +0400 Վեց…