«Տաշիր Սամոյի» շարժումը բավական լպրծուն է դառնում

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովից հետո լրագրողների հետ զրույցում այդ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, որ «Մեր ձևովի» վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի, և բոլորը կհավանեն նրա թեկնածությունը: «Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին կհայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,–մասնավորապես՝ հայտարարել է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են բոլորի հետ համագործակցության, բայց ունեն երկու նախապայման՝ մարդիկ, ում հետ համագործակցելու են, պետք է լինեն իրենց գործում պրոֆեսիոնալներ և ունենան «մաքուր ձեռքեր»:

Կարապետյանը, փաստորեն, վստահեցնում է, որ իրենց թեկնածուն կլինի ընդունելի բոլորի համար, ինչն ակհայտորեն չափազանցություն է: Քաղաքական իրականության մեջ չկա թեկնածու, որը կարող է համընդհանուր հավանության արժանանալ։ Հետևաբար՝ այս ձևակերպումը չի կարող համարվել որպես իրատեսական քաղաքական գնահատական, այլ՝ փորձ՝ հասարակությանը հույսով անելու կամ նույնիսկ ինչ-որ իմաստով մանիպուլացնելու:
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների մասին «Տաշիր Սամոյի» եղբորորդու հայտարարություններին, ապա նկատենք, որ գործ ունենք որոշակի քաղաքական տեխնոլոգիայի հետ: Մի կողմից՝ փորձ է արվել շրջանցել ընտրողների համար ամենազգայուն հարցերից մեկը՝ նկատի ունենալով նախկինների խոցելի վարկանիշը, որպեսզի «նոր ուժ» փնտրողներին իբր չխրտնեցնեն, մյուս կողմից՝ դուռը փաստացի բաց են թողնում նրանց հետ աֆիլացվողների առաջ: «Մեր ձևովի» ներկայիս կազմն ուսումնասիրելիս կարելի է այս շարժման շարքերում արդեն իսկ հայտնաբերել նախկինների հետ կապ ունեցող դեմքերի:
Այսպիսով՝ արձանագրենք, որ Կարապետյանի այսօրինակ հայտարարությունները նպատակ ունեն՝ մանևրի համար լայն դաշտ բացելու և միաժամանակ պահպանելու «նոր ուժի» իմիջը։ Սակայն հենց սա է, որ կարող է վերածվել վտանգի: Հասարակությունը կարող է դա մեկնաբանել որպես սկզբունքայնության պակասի և անորոշության դրսևորում, նաև ինչ-որ իմաստով լպրծունության հետևանք, ինչը չի կարող օգնել «Կալուգային» գալ իշխանության։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ

Hraparak. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երեւանի առաջին ատյանի…

14 ժամ ago

Անահիտ Ավանեսյա՛ն, երեկ «Էրեբունի» ԲԿ-ում ի՞նչ մայրական մահ է գրանցվել, լուսավորե՛ք

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անահիտ Ավանեսյան, քանի որ Դուք…

2 օր ago

Անահիտ Ավանեսյանի երազանքներն ու Հայաստանյան դառն իրականությունը. նախարարը գո՞հ է իրենից

Իրեն ուղղված հարցին՝ ինչո՞վ է քաղաքականությունը ձեզ հետաքրքիր, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ…

5 օր ago

Երևանցիների համբերության բաժակը լցվել է այլևս

Նուբարաշենի աղբավայրում հոկտեմբերի 9-ի գիշերը բռնկված հերթական հրդեհը և դրան հետևած էկոլոգիական աղետը կրկին մերկացրին…

5 օր ago

Հայաստանում իրենց ստորաքարշ գործունեությունն են իրականացնում տաս մարզպետներ.Արթուր Համբարձումյան

Հայաստանում իրենց ստորաքարշ գործունեությունն են իրականացնում տաս մարզպետներ։ Նրանցից յուրաքանչյուրը կառավարության քաղաքականության իրականացնողն է մարզում…

6 օր ago