Ապրածս գիտակցական կյանքում, որ երկրի ներսում մարդը մարդու հետ այսքան թշնամացած լինի, երբևէ չէի տեսել։ Եթե աթոռապաշտության ձգտումն է «մարդ» արարածին տանում նման ողբերգության, մի՞թե աթոռապաշտներ են պետք այս երկրին։ Եթե իշխանական տենչանքի, դրան հասնելու մոլեռանդության արդյունքում է չարության գնում «մարդ»կոչվածը, ու՞մ են պետք նմանները։
Երբևէ չեմ տեսել Հայոց եկեղեցու դեմ տարբեր պատրվակներով այսքան վրեժխնդրություն, չեմ տեսել արտաքին թշնամու նկատմամբ նման հեզություն` խաղաղության մուրացությամբ։
Ինչպե՞ս կարելի է այս «քաոսի» մեջ անտարբերության «շքերթ» կազմակերպել` աչք փակելով, թե իբր չեն տեսնում` ինչ է կատարվում իրենց շուրջը։ «Հոր արևով երդվող, քեֆ սիրող» հանրությունն այսքան էլ անտարբե՞ր լինի։
Ինչպե՞ս է «մարդ» արարածը հրճվում բանտախցերը լցված քաղբանտարկյալներով, այլևայլ խուզարկություններով, գիշերային դատավարություններով…
Այդ ինչպե՞ս է, որ «ժողովրդավար» երկրում «խաղուպար է»դարձել մարդուն ազատությունից զրկելը, գուցե մի նոր անձի պաշտամունքի՞ ենք առնչվում։
Երևի երկիր կորցնելն էլ նորաձև էր, որ հազարավորներիս հայրենազուրկ դարձրին, որ բարի լույսի հրճվալից ապրումներով մեզ ասեն` ժպտացե՛ք, կյանքը քեֆ անողներինն է։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Արքայազնին դատի են տվել զրպարտության համար Sat, 11 Apr 2026 22:30:32 +0400 Sentebale բարեգործական կազմակերպությունը…
«Ուժեղ Հայաստանի» երթից տեսանյութ Sat, 11 Apr 2026 22:25:01 +0400 Latest news from Secure News…
Նատալի Ալեքսանյանը արցախցի տղամարդուն ներկայացրել է որպես կաթողիկոսի հայր Sat, 11 Apr 2026 22:15:05 +0400…
Նախկին նախագահի որդին արտագաղթում է Sat, 11 Apr 2026 22:00:56 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Ջո…
Ընտանիքի 4 անդամի հոգեհանգիստն էր այսօր, պապիկը ևս տարիներ առաջ ավտովթարի զոհ էր դարձել Sat,…
Այս դրոշը մեր ձեռքերում է, իսկ Արարատը՝ մեր սրտերում Sat, 11 Apr 2026 21:39:37 +0400…