Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է մտահոգիչ. Ժաննա Անդրեասյանը չի կարողանալու խուսափել անձնական պատասխանատվությունից


Իրավաքաղաքական թոհուբոհի մեջ մի տեսակ անտեսվեց Ցեղսպանության հուշահամալիրի գլխին այս շրջանում եկածը. երբ նոր էին քանդրտել Ծիծեռնակաբերդը, բավական մեծ աղմուկ բարձրացավ, բայց հետո պակասեց, իսկ այնուհետև այն անհետացավ: Անհետացավ, բայց չանհետացան այն մտահոգությունները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն նաև հիմա, որոնց վերաբերյալ, ի դեպ, հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետ՝ խորը մասնագիտական մտահոգություն հայտնելով՝ կապված «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետաինժեներական նախագծային լուծումներով: Դրա հետևանքով, ըստ նրանց, խաթարվում է հուշարձանի ինժեներակառուցվածքային կայունությունը, կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։
Հայտարարության հեղինակները դիմել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքներն ու ստեղծել նոր մասնագիտական խումբ, իրականացնել հուշահարձանի համապարփակ գիտական հետազոտություն, «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի վերականգնման համար պատվիրել նոր նախագիծ և այլն:
Միանգամից նկատենք, որ ուղերձի հասցատերերի հարցում դրա հեղինակները չեն սխալվել. այս ամենի գլխին, ի վերջո, կանգնած է Ժաննա Անդրասյանը, որը հստակ ապազգային ծրագիր է իրականացնում ոչ միայն այս հարցում:
Անվիճելի է՝ ԿԳՄՍՆ-ն, լինելով մշակութային ժառանգության պահպանության գլխավոր պատասխանատուն, պարտավոր էր ապահովել, որ նման չափազանց կարևոր կառույցի վերականգնումը իրականացվեր բացառապես գիտական և մասնագիտական հիմքով, նախքան որևէ աշխատանք սկսելը՝ անցկացներ լայն մասնագիտական քննարկում, ստեղծեր վերահսկող մարմին, որը կգնահատեր նախագծային լուծումների համապատասխանությունը հուշահամալիրի սկզբնական գաղափարական և ինժեներական հիմքերին։ Փոխարենը նախարարությունը ցուցաբերեց պասվություն, բավարարվեց ձևական վերահսկողությամբ՝ թույլ տալով, որ մշակութային հուշարձանի նկատմամբ իրականացվի գործնականում անպատասխանատու միջամտություն։

Չմոռանանք, որ Ծիծեռնակաբերդը պարզապես քարե հուշարձան չէ․ այն համազգային հիշողության սրբատեղի է, որը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունը, այլև գոյատևման ու արժանապատվության պայքարը։ Այստեղ իրականացվող ցանկացած փոփոխություն պետք է կատարվի բացառիկ զգուշությամբ։ Ավելին՝ Ծիծեռնակաբերդը համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդանիշ է, մարդկության պատմական արդարության սիմվոլ։
Հետևաբար՝ ԿԳՄՍ նախարարությունը պարտավոր է անհապաղ դադարեցնել ընթացիկ աշխատանքները՝ մինչև չկազմավորվի նոր, բազմամասնագիտական հանձնաժողով՝ ճարտարապետների պալատի, պատմաբանների, արվեստաբանների և ինժեներների մասնակցությամբ։ Պարտավոր է նաև հրապարակել բոլոր նախագծային նյութերը՝ ապահովելով հանրային և մասնագիտական թափանցիկ վերահսկողություն, ինչպես նաև պատվիրել նոր նախագիծ, որը հիմնված կլինի գիտական հետազոտության, սկզբնական նախագծային գաղափարի և ժամանակակից ինժեներական պահանջների վրա։
Ժաննա Անդրեասյանը չի կարող չհասկանալ, որ Ծիծեռնակաբերդը համազգային սրբություն է, և դրա նկատմամբ յուրաքանչյուր սխալ որոշում անձնական պատասխանատվություն է ենթադրում, որից խուսափել չի ստացվի և որևիցե պարագայում։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք… Նատաշա Պողոսյան

Թե ինչ ժամանակներով ենք անցնում, երկրի կյանքով ապրողները կհասկանան, բայց ո՛չ երանի նրանց, ովքեր գլուխները…

11 ժամ ago

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություն, ըստ որի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ…

19 ժամ ago

Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին

Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների…

1 օր ago

Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը…

1 օր ago