armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։
Բանն այն է, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ համակարգի քաղաքականության մշակման պատասխանատուն է, ունի տեսական գիտելիքներ, եւ երբեմն պրակտիկ ոստիկաններին ուղղակի չի հասկանում, եւ տեսությունն ու պրակտիկան համակարգում բախվում են իրար: Նախարարը բանիմաց է, կարդացած, տեսությունը լավ գիտի, բայց ոստիկանները պրակտիկ կյանքում նրա պատկերացրած թեորիաները չեն կարողանում գործի դնել, աշխատել:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլեւս անտանելի է, չեն կարողանում աշխատել. նրանք դժգոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ իրենց գործի քաղաքականացված եւ անարդյունավետ դարձած բնույթից։
Ըստ նույն աղբյուրների՝ ոստիկանները հաճախ ստիպված են գործել ոչ թե մասնագիտական պարտականություններից ելնելով՝ այլ քաղաքական իշխանության, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում արված գրառումների, կամ նույնիսկ ուղարկված հրահանգային հաղորդագրությունների հիման վրա։ «Մենք ամեն ինչ անում ենք՝ վերեւից եկող հանձնարարությունները կատարելու, հանցավորության դեմ պայքարի համար, բայց արդյունքում ո՛չ իշխանությունն է գոհ, ո՛չ հասարակությունը», – նշում են ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում։
Միեւնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրությունը եւս վկայում է, որ իրավիճակը համակարգում բարելավման միտումներ չունի։ 
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոսով, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50 տոկոսով։ Սա, ըստ փորձագետների, լուրջ ազդակ է. իրավապահ համակարգը բախվում է կառավարման եւ արդյունավետության խորքային խնդիրների։
Նման պայմաններում ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ մեր տեղեկությունների, քննարկում են համակարգից հեռանալու տարբերակը։ «Շատերն այլեւս չեն կարողանում ինքնագոհ աշխատել, քանի որ զգում են՝ արդյունքը չի արդարացնում ջանքերը», – փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Կասեմ՝ ինչո՞ւ ես տենց սուտասան»

«Կասեմ՝ ինչո՞ւ ես տենց սուտասան» Mon, 25 May 2026 12:27:35 +0400 Ջերմուկում անցկացված հարցման ընթացքում…

10 րոպե ago

Խորամանկի պես այս ամենը մշակել է

Խորամանկի պես այս ամենը մշակել է Mon, 25 May 2026 12:20:46 +0400 «Միասնության թևեր» կուսակցության…

17 րոպե ago

«Քվեախցիկում քաղաքացին ամենազորն է»

«Քվեախցիկում քաղաքացին ամենազորն է» Mon, 25 May 2026 12:16:49 +0400 «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման…

21 րոպե ago

Հայ գյուղացու աճեցրած 100.000 ծաղիկներ փչանում են ջերմոցներում ամեն օր․ Նարեկ Կարապետյան

Հայ գյուղացու աճեցրած 100.000 ծաղիկներ փչանում են ջերմոցներում ամեն օր․ Նարեկ Կարապետյան Mon, 25 May…

23 րոպե ago

Տագնապի զգացում կա

Տագնապի զգացում կա Mon, 25 May 2026 12:12:52 +0400 Երևանի Ավան վարչական շրջանում «Ուժեղ Հայաստան»…

25 րոպե ago

Էդ մարդու պահվածքը, բարքերը ադրբեջանական են

Էդ մարդու պահվածքը, բարքերը ադրբեջանական են Mon, 25 May 2026 12:04:40 +0400 Latest news from…

33 րոպե ago