Պարտավոր չէ ժողովրդին ասի, թե 6-7 միլիոն ինչի է ստանում․․․

Պարտավոր չէ ժողովրդին ասի, թե 6-7 միլիոն ինչի է ստանում․․․

Mon, 14 Sep 2026 15:45:46 +0400


Կառավարության անդամների երդման տեքստում բավական լուրջ և գլոբալ փոփոխություններ են առաջարկվում։ Բայց այս ամբողջ փոփոխությունների մեջ ես ուզում եմ անդրադառնալ միայն մեկին։ Մեկին, որն առաջին հայացքից կարող է թվալ սովորական խմբագրական փոփոխություն, բայց իրականում շատ բան է ասում։ Հին երդման տեքստում գրված էր․ «Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս…»:

Նոր տարբերակում՝«Երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս…»
Տարբերությունը ընդամենը մի քանի բառ է։ Բայց այդ մի քանի բառի մեջ ժողովուրդը դուրս է գալիս առաջին պլանից, իսկ պաշտոնը գալիս է նրա տեղը։ Ու այստեղ արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Սրբուհի Գալյանն ինքն է ասել, որ ստացել է 6-7 միլիոն դրամ պարգևավճար։ Հիմա պատկերացրեք՝ հին երդման տրամաբանությամբ քաղաքացին հարցնում է․
-Լավ, տիկին Գալյան, ժողովրդի առջև ունեցած ո՞ր պարտավորության համար եք ստացել այդ 6-7 միլիոնը։ Ի՞նչ եք արել, որ այդքան բարձր եք գնահատվել։

Նման հարց, իհարկե, նախկինում տվել են։ Թե այդ ժամանակ ինչ պատասխան է տվել, բոլորդ գիտեք։ Նոր փափոխությամբ ժողովուրդը մի կողմ է քաշվում, իսկ առաջնայինը դառնում է պաշտոնի պարտականությունը։ Պաշտոնը քեզ չի հարցնի՝ «Ինձ համար արածդ շա՞տ էր, թե՞ քիչ»։ Պաշտոնը չի բողոքի։ Ժողովուրդը՝ կարող է։ Սրբուհին էլ պարտավոր չէ ժողովրդին ասի, թե 6-7 միլիոն ինչի է ստանում․․․
Ստացվում է հետաքրքիր պատկեր․ ժողովուրդը՝ աշխատի, տքնի, հարկեր վճարի։

Պաշտոնյան՝ կատարի պաշտոնի պարտականությունները։ Լավ, թե վատ՝ պաշտոնը գիտի։ Միլիոնավոր պարգևավճարի համար բացատրություն տալու կարիք չկա։

Ժողովրդի առաջ երդվելը հաշվետվողականություն է։ Իսկ պաշտոնի պարտականությունների մասին երդվելը՝ ոչ մի բան։ Պաշտոնը չի հարցնի։ Ժողովուրդը կարող է հարցնել։

Այստեղ, կարծում եմ, խնդիրը Սրբուհի Գալյանի անձը չէ։ Նա այս տեքստը ներկայացնողն է։ Այսպիսի քաղաքական-գաղափարական փոփոխությունը դժվար է նրա անձնական «ստեղծագործությունը» համարել։ Եթե այս ամենը դիտարկենք իշխանության վերջին տարիների քաղաքական գործունեությամբ, այն Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարի հերթական ձևակերպումն է։
Ես ընդամենը մեկ փոքրիկ փոփոխություն առանձնացրի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկել է «ազգային դիմադրության» ժամանակը․ Օրբանը վերադառնում է

Եկել է «ազգային դիմադրության» ժամանակը․ Օրբանը վերադառնում է Mon, 14 Sep 2026 16:00:03 +0400 Հունգարիայի…

6 րոպե ago

Նույնիսկ Թուրքիայում Ադրբեջանին թշնամի պետություն են համարում․ նոր տվյալներ

Նույնիսկ Թուրքիայում Ադրբեջանին թշնամի պետություն են համարում․ նոր տվյալներ Mon, 14 Sep 2026 15:30:36 +0400…

36 րոպե ago

Միջամտում եք մարդու իրավունքներին, որը պետք է վերահսկվի

Միջամտում եք մարդու իրավունքներին, որը պետք է վերահսկվի Mon, 14 Sep 2026 15:16:42 +0400 Latest…

49 րոպե ago

Հայտարարության իմաստը «կհեռանանք»-ը չէ, այլ՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան»

Հայտարարության իմաստը «կհեռանանք»-ը չէ, այլ՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան» Mon, 14 Sep 2026 15:15:59 +0400…

50 րոպե ago

Մենք էլ ՀԱՊԿ-ին հարցեր ունենք. Նարեկ Կարապետյան

Մենք էլ ՀԱՊԿ-ին հարցեր ունենք. Նարեկ Կարապետյան Mon, 14 Sep 2026 15:03:19 +0400 Latest news…

1 ժամ ago

Ուկրաինացիները ռուս գեներալի՞ են սպանել

Ուկրաինացիները ռուս գեներալի՞ են սպանել Mon, 14 Sep 2026 15:00:56 +0400 Ռուսական ԶԼՄ-ներն ու տելեգրամ…

1 ժամ ago