Եկել է «ազգային դիմադրության» ժամանակը․ Օրբանը վերադառնում է

Եկել է «ազգային դիմադրության» ժամանակը․ Օրբանը վերադառնում է

Mon, 14 Sep 2026 16:00:03 +0400


Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Պետեր Մադյարի գլխավորած երկրի նոր կառավարության դեմ ակտիվ քաղաքական պայքարին վերադառնալու մասին։

««Նեոկոմունիստների» նկատմամբ մեղմության ժամանակաշրջանն ավարտվել է։ Մենք ընդունում ենք մարտահրավերը և մտնում պայքարի մեջ», – գրել է Օրբանը ֆեյսբուքյան իր սոցէջում։

Նա նշել է, որ իր կուսակցության՝ «ՖԻԴԵՍ»-ի առաքելությունը Հունգարիայի ինքնիշխանության պահպանումն է, մինչդեռ Մադյարի «ՏԻՍԱ»-ն ձգտում է երկիրը վերածել «գաղութի», որտեղ Բրյուսելը խաղում է «գաղութատիրական տիրոջ» դերը։

Օրբանի խոսքով՝ նոր իշխանությունները արդեն իսկ վերահսկողություն են հաստատել քաղաքական ոլորտի նկատմամբ և այժմ ձգտում են «տիրանալ նաև տնտեսությանը»։

Նախկին վարչապետը ընդգծել է, որ «ՖԻԴԵՍ»-ի համբերությունը սպառվել է, և եկել է «ազգային դիմադրության» ժամանակը։ Հաջորդ շաբաթ Օրբանի կուսակցության ղեկավարությունը երկօրյա հանդիպում կանցկացնի՝ իր ապագա ռազմավարությունը որոշելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլին 16 տարի իշխանության գլուխ գտնվող «ՖԻԴԵՍ»-ը պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում։ Հաղթել է Մադյարի գլխավորած «Տիսա»-ի կուսակցությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռեկորդ է սահմանվել

Ռեկորդ է սահմանվել Wed, 18 Nov 2026 23:30:36 +0400 «Վոյաժեր 1» տիեզերական զոնդը, ըստ ամերիկյան…

9 րոպե ago

Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից. Լոպես

Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից. Լոպես Wed, 18 Nov 2026 23:08:48 +0400…

31 րոպե ago

Եվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրել

Եվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրել Wed, 18 Nov 2026 23:05:07 +0400 РИА…

34 րոպե ago

Ինչպես են «այլմոլորակայինները» հետապնդել գինի տեղափոխող օդանավը

Ինչպես են «այլմոլորակայինները» հետապնդել գինի տեղափոխող օդանավը Wed, 18 Nov 2026 23:00:28 +0400 «Այլմոլորակայինների» հետ…

39 րոպե ago

Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը․ Սա է փաշինյանական «ժողովրդավարությունը»

Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը․ Սա է փաշինյանական «ժողովրդավարությունը» Wed, 18 Nov 2026 22:58:04 +0400…

41 րոպե ago

Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում

Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում Wed, 18 Nov…

46 րոպե ago