Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Եկել է «ազգային դիմադրության» ժամանակը․ Օրբանը վերադառնում է

Եկել է «ազգային դիմադրության» ժամանակը․ Օրբանը վերադառնում է

Mon, 14 Sep 2026 16:00:03 +0400


Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Պետեր Մադյարի գլխավորած երկրի նոր կառավարության դեմ ակտիվ քաղաքական պայքարին վերադառնալու մասին։

««Նեոկոմունիստների» նկատմամբ մեղմության ժամանակաշրջանն ավարտվել է։ Մենք ընդունում ենք մարտահրավերը և մտնում պայքարի մեջ», – գրել է Օրբանը ֆեյսբուքյան իր սոցէջում։

Նա նշել է, որ իր կուսակցության՝ «ՖԻԴԵՍ»-ի առաքելությունը Հունգարիայի ինքնիշխանության պահպանումն է, մինչդեռ Մադյարի «ՏԻՍԱ»-ն ձգտում է երկիրը վերածել «գաղութի», որտեղ Բրյուսելը խաղում է «գաղութատիրական տիրոջ» դերը։

Օրբանի խոսքով՝ նոր իշխանությունները արդեն իսկ վերահսկողություն են հաստատել քաղաքական ոլորտի նկատմամբ և այժմ ձգտում են «տիրանալ նաև տնտեսությանը»։

Նախկին վարչապետը ընդգծել է, որ «ՖԻԴԵՍ»-ի համբերությունը սպառվել է, և եկել է «ազգային դիմադրության» ժամանակը։ Հաջորդ շաբաթ Օրբանի կուսակցության ղեկավարությունը երկօրյա հանդիպում կանցկացնի՝ իր ապագա ռազմավարությունը որոշելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլին 16 տարի իշխանության գլուխ գտնվող «ՖԻԴԵՍ»-ը պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում։ Հաղթել է Մադյարի գլխավորած «Տիսա»-ի կուսակցությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Համայնքապետի ճակատագիրը մեկ մանդատից է կախված

«Հրապարակ»․ Համայնքապետի ճակատագիրը մեկ մանդատից է կախված Thu, 29 Oct 2026 10:15:26 +0400 Նոյեմբերի 11-ին …