Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Նրանց ընդունել է նաև ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:
Այս իրադարձությունը հայտնվել է հայ հանրության ու ԶԼՄ-ների ուշադրութան կենտրոնում հատկապես այն պատճառով, որ Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է եղել նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան:
Փաստորեն՝ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասնակիցը ոչ միայն ազատորեն հայտնվել է Հայաստանում, այլև արժանացել բավական բարձր ընդունելության: Ավելին՝ նրան հատուկ հրավիրել են, ինչը նշանակում է, որ ՔՊ-ական իշխանությունն իր համաձայնությունն է հայտնում այն գործողություններին, որոնք իրականցրել էին ադրբեջանցիներն Արցախում:
Սա ուղերձ է՝ աշխարհին առ այն, որ Արցախի ժողովրդին 9 ամիս սովամահ անելը լոկ «էկոլոգիական ակցիա» էր, այլ ոչ թե էթնիկ զտում կամ ցեցասպանական ակտ։ Ավելին՝ սա ուղերձ է՝ ադրբեջանական հասարակությանն առ այն, որ նրանց կողմից իրականացված ոճրագործությունները ոչ միայն պատժելի կամ դատապարտելի չեն, այլև կարող են Երևանում ջերմ ընդունելությամբ ողջունվել։
Փաստորեն՝ այն պահին, երբ Հայաստանում հազարավոր արցախցիներ դեռ գիշերում են ժամանակավոր կացարաններում, երբ նրանց տները, ունեցվածքը և հայրենիքը բռնազավթված են, երբ Բաքվի բանտերում շարունակում են մնալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, Հայաստանի իշխանությունը «վստահություն» է կառուցում այդ բռնազավթմանն աջակցողների հետ։ Սա ապտակ է՝ հայ ժողովրդին, որ դեռ չի կորցրել ազգային ինքնասիրության զգացումը, չի ուրացել սեփական մաշկի գույնը։
Բայց ինչո՞ւ են իշխանություններն այսքան ազատորեն ստորացնում Հայաստանը ու չեն վախենում: Այդպես են վարվում, քանի որ վստահ են՝ իրենց իշխանությունը կախված է ոչ թե հայ հանրության ներսում տիրող տրամադրություններից, այլ այն աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնց ձեռնտու է Հայաստանի թրքացումն ու Հայաստանի հաշվին Կովկասում Թուրքիայի գերիշխանության հաստատումը: Հենց այդ ուժերն են խոստացել Նիկոլ Փաշինյանին 2026-ին վերարտադրել ՔՊ-ական իշխանությունը:
Source: USAArmenia
Իսրայելը մտադիր չէ հրաժարվել Իրանի դեմ պատերազմից․ վտանգավոր խաղեր Thu, 09 Apr 2026 13:00:43 +0400…
Քիչ թե շատ հնչեղություն ունեցող դատական ակտի տակ դրած է Փաշինյանի ստորագրությունը Thu, 09 Apr…
«Ազատություն մեր ընկերոջը», «Մարդը՝ բացարձակ արժեք» Thu, 09 Apr 2026 12:57:32 +0400 Ինչպես ավելի վաղ…
«Հրապարակ». Գազատարը հասել է գյուղեր, տներ չի մտել. նախընտրական կաշառք՝ գազի տեսքով Thu, 09 Apr…
Դավիթին ազատ արձակելու բոլորը դիմումները անպատասխան են մնում․ բողոքի ակցիա Thu, 09 Apr 2026 12:44:14…
«Դուք այս հայացքի մեջ սեր տեսնու՞մ եք» Thu, 09 Apr 2026 12:38:26 +0400 ԱԺ «Հայաստան»…