Թե ինչ ժամանակներով ենք անցնում, երկրի կյանքով ապրողները կհասկանան, բայց ո՛չ երանի նրանց, ովքեր գլուխները խոնարհած սպասում են այս ամենի վերջաբանին։ Շուտ թե ուշ գալու է այդ վերջաբանը, վա՛յ նրանց, որ դիրքորոշում չունեն, ախր որ ունենան էլ, սովոր են թաքնված կեցվածքի։
Իմ տեսողական դաշտում երևում են համարձակներ, անզիջում պայքարողներ, որոնց մի մասը զրկված է ազատությունից, բայց նրանք շատ ավելի ազատ են զգում իրենց կալանավայրերում, քան հազարավորներ, որ ազատության մեջ ծպտուն չեն հանում, անգամ եթե նրանց ոտքերի տակից հողը քարշ տված տանում են։
Իշխանատենչության բարձրակետը միմյանց հոշոտելն է, որի ականատեսն ենք ամեն օր, և հետաքրքիր է, նրանք եթե արտոնված չլինեին բարձր աշխատավարձեր ստանալու, արդյո՞ք այդքան աթոռասեր կլինեին։
«Կառավարությունը ես եմ» կեցվածքով երկիր է կառավարվում, իսկ որքա՜ն ցանկալի է, որ «ժողովրդավար» երկրում ես-ի գիտակցումն այդքան բարձր չլիներ և ոչ էլ ժողովուրդը նկատելի լիներ ֆեսբուքյան հավանություններով։
Իսկ մեզ այստեղ կանխամտածված «ձայնազուրկ» դարձրին` մեզ զրկելով Հայաստանի քաղաքացիությունից, որ ունեինք Արցախում, ընդամենը փախստական ենք հազարավոր արցախցիներ, որ այստեղ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Ֆրանսիան պատրաստ է օգնել․ Մակրոնը զրուցել է Փեզեշքիանի և Թրամփի հետ Thu, 09 Apr 2026…
Հրահանգ՝ Սամվել Կարապետյանի դեմ, չխաբվեք․․․ Thu, 09 Apr 2026 14:15:56 +0400 Գիտե՞ք՝ ինչու են «Ուժեղ…
Որ վարչապետ չընտրվեք, ո՞ւր եք հայտնվելու, ասում են՝ բանտում. Լրագրողը` Փաշինյանին Thu, 09 Apr 2026…
Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Thu, 09 Apr 2026 14:00:42 +0400 Հինգշաբթի վաղ…
Ի՞նչ եք ուզում, որ ոչ մի ուժ չմասնակցի՞ ընտրություններին. Հարց` Փաշինյանին Thu, 09 Apr 2026…
Շվեյկը ասում էր՝ «մորաքույրս տղամարդ լիներ, քեռի կասեի». Փաշինյանը՝ գազի թանկացման մասին Thu, 09 Apr…