Իրական սրբապղծության մասին

Քրիստոսը սեր է քարոզել, Աստված ասել է` գնացեք ու բազմացեք։ Հիմա հարց ՔՊ աղանդի անդամներին ու անձամբ Փաշինյանին։ Եթե այդպես հավատավոր քրիստոնյա եք, ինչպե՞ս կարող է երեխա ունենալը համարվել մեղք ու սրբապղծություն, որտե՞ղ է այդպես գրված ու ասված։ Հասկանում ենք, որ ձեզ համար անմեղ երեխաներին մահվան տանելն է համարվում Հայաստանի ինքնիշխանության համար արված սուրբ գործ։ Իսկ երեխաներ ունենալը փաստորեն սրբապղծություն է։

Դուք հասկանո՞ւմ եք առհասարակ, թե ինչ եք խոսում։ Փաշինյանն ասում է, թե կաթողիկոսն իրավունք չուներ բազմանալ, քանի որ ամուսնացել է եկեղեցու հետ։ Լուրջ-լուրջ դեմքով։ Բայց գուցե կուսակրոնության ուխտը խախտելը կաթողիկոսի կողմից Աստծո սրտով ու կամքով է եղել։ Ի՞նչ գիտեք: Գուցե հայ եկեղեցու մեջ արհեստական մտցված այդ կարգն է սխալ, այլ ոչ թե կաթողիկոսի կողմից երեխա ունենալու փաստը։
Աստված ասում էր Աբրահամին սպանիր զավակիդ, հետո ներում էր նրան դա անելու փորձի համար։ Նա այդպես փորձում էր իր առաքյալի հավատն ու հավատարմությունը։ Գուցե Աստված կաթողիկոսին իր ձևով է փորձության տարել ու նոր ուխտ կնքել հետը։ Դուք ո՞վ եք, որ դատեք: Աստծո՞ւց եք ճշտել: Դուք, որպես աշխարհականներ, կարող եք դատել ու քննել միայն աշխարհիկ կանոններ։
Այլ օրինակ բերեմ։
Մարյամ Աստվածածինը կույս է համարվում, թեև ունեցել է ամուսին ու որդի։ Դա ինչպե՞ս կբացատրեք։ Կա՞ այդտեղ սրբապղծություն, թե՞ ինչ ասում են հալած յուղի տեղ եք ընդունում: Դա քննելի չէ, քանի որ Հիսուսի ծնունդն ինքնին սուրբ է համարվում։ Եթե այդպես սկզբունքային եք, դրեք ամբողջ քրիստոնեական կրոնը ուրեմն հիմքից քննեք, ինչո՞ւ եք կառչել կաթողիկոսի սպիտակեղենից միայն: Եթե ամբողջը չեք կարող քննել, ուրեմն մասնավոր դեպքն էլ իրավասու չեք քննելու։
Կաթողիկոսը հրեշտակ չէ, մարդ է, հայ մարդ, ով ընդունենք երեխա ունի, դրանից ո՞նց կարելի է վատանալ, այն էլ դեմոգրաֆիական ճգնաժամ ունեցող երկրում։ Հայերի բազմանալուց կարող են վատանալ ու դա սրբապղծություն համարել միայն հայերի թշնամիները։ Կուսակրոնության ուխտի խախտումով անգամ, եթե ընդունենք, որ խախտել է, ապա կաթողիկոսը ազգը բազմացրել է, կյանք է տվել, դրանից մարդ չի մահացել և տուժվել։ Դրանում չկա ոչ մի մեղք։
Իսկ դուք հայ ժողովրդի հետ ուխտը խախտելով բերել եք հազարավոր զոհեր, 120 հազարների գաղթականներ, մի ամբողջ հայրենիքի կորուստ, մի ամբողջ սերնդի կյանքի խեղում, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր Հովհաննավանքերի հանձնում թշնամուն ու պղծում։ Ո՞րն է հիմա իրական սրբապղծությունը։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Ձեր պիղծ օրակարգով արդեն շատ եք Հայաստանի օդը աղտոտում։ Շարունակելի։
Տիգրան Խաչատրյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Թրամփը վախեցած չէ

Թրամփը վախեցած չէ Wed, 29 Apr 2026 21:30:19 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է…

21 րոպե ago

Տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատական հերթական նիստը

Տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատական հերթական նիստը Wed, 29 Apr 2026…

22 րոպե ago

Վերջին անգամ եմ զգուշացնում․ Գոռ Հակոբյանը որդու մասին կեղծ լուրերի մասին

Վերջին անգամ եմ զգուշացնում․ Գոռ Հակոբյանը որդու մասին կեղծ լուրերի մասին Wed, 29 Apr 2026…

30 րոպե ago

Ուղիղ․ Միացե՛ք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հարցազրույցին

Ուղիղ․ Միացե՛ք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հարցազրույցին Wed, 29 Apr 2026 21:20:32 +0400 Latest…

31 րոպե ago

Գործնականում որտեղ է «ծախվածությունը»

Գործնականում որտեղ է «ծախվածությունը» Wed, 29 Apr 2026 21:15:59 +0400 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում…

35 րոպե ago

«Բարեւ, ես եմ»․ խորհրդային «հալոցքի» մասին

«Բարեւ, ես եմ»․ խորհրդային «հալոցքի» մասին Wed, 29 Apr 2026 21:00:56 +0400 Խորհրդահայ կինոյի ամենահետաքրքրական…

50 րոպե ago