Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը

Սուրեն Պապիկյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանից այս օրերին հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ պնդելով՝ սովորություն չունի՝ մեկնաբանելու այն, ինչը չի լսել կամ չի կարդացել: «Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոսոտսի 8-ից հետո իջել է, փոխվել է ու դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է, ու երբ մենք խոսում են խաղաղության մասին, ամենևին հորինված չէ, իրականություն է»,-մասնավորապես՝ հայտարարել է մանկավարժի մասնագիտացում ունեցող նախարարը:

Մինչդեռ այս օրերին Ադրբեջանից բավական անհանգստացնող հայտարարություններ են հնչում:Մի կողմից՝ ադրբեջանցի պատգամավորներից մեկն էր օրերս խոսել Ալիևի՝ Երևանից ունենալիք ելույթի ու դրա գլոբալ նշանակության մասին, մյուս կողմից՝ ինքը՝ Ալիևն է կրկին հոխորտացել՝ պնդելով, թե չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա: «Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն: Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նախարարը պնդում է, թե ինքը տեղյակ չէ հնչող հայտարարությունների մասին, ինչը փաստացի անհնար է: Հակամարտության մեջ գտնվող երկրի պաշտպանության նախարարը չի կարող տեղյակ չլինել սկանդալային հայտարարությունների մասին: Իսկ եթե, այնուամենայնիվ, Պապիկյանը չի ստում, ապա դա նշանակում է, որ ՊՆ-ն պարզապես չի գործում,իսկ ինքն էլ իր տեղում չէ: Եթե նա տեղյակ է, բայց նախընտրում է չարտահայտվել, ապա սա արդեն քաղաքական մանիպուլյացիա է՝ հնարք, որը ՔՊ-ում շատ հաճախ են կիրառում։
Ինչ վերաբերում է Պապիկյանի՝ Ադրբեջանից հնչող հռետորաբանության մասին հայտարարությանը, ապա նկատենք, որ դրանք հերքվում են փաստերի ուժով. հնչած հայտարարությունները հակառակի մասին են վկայում:
Միաժամանակ արձանագրենք, որ Բաքվից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ նկրտման արտահայտություն են։ Ալիևը ոչ թե պարզապես սպառնում է ուժով, այլ գաղափարական հիմք է նախապատրաստում ապագա հնարավոր ագրեսիայի կամ պահանջների համար՝ կոչ անելով հետազոտություններ անել և պատմական քարտեզներ հրապարակել։
Խաղաղության մասին Պապիկյանի հայտարարությունը մի շատ լեգիտիմ հարց է առաջացնում՝ ինչպե՞ս կարող է խաղաղությունը լինել իրականություն այն պարագայում, երբ հակառակորդ կողմի ղեկավարը բացահայտորեն վիճարկում է քո երկրի տարածքային ամբողջականությունը՝ Սևանա լիճն անվանելով «Գյոյչա» և հավակնելով Երևանին։
Պապիկյանն ընդամենը ցանկալին փորձել է մատուցել իրականության տեղ՝ անտեսելով հստակ սպառնալիքներն ու անհամաչափորեն արձագանքելով ադրբեջանական հռետորաբանությանը: Նպատակն էլ ՔՊ-ի կողմից տարվող քարոզը համոզիչ դարձնելն է ու խաղաղությունը ՔՊ-ի համար քաղաքական կապիտալ սարքելը: Ի՞նչ կապ ունի՝ ինչ է ասում Բաքուն, կարևոր է՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը:
Մինչդեռ Պաշտպանության նախարարի խնդիրը պետք է լիներ ոչ թե անհարմար իրականությունից խուսափելը, այլ դրան սթափ գնահատական տալը, բայց նա նախընտրել է այս դեպքում քաղաքականություն խաղալ ու չխոստովանել,ո ր ՔՊ-ական գլխավոր քարոզչական նարատիվը ընդամենը փուչիկ է:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլի հնարավոր վայրերը

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլի հնարավոր վայրերը Tue, 14 Apr 2026 14:30:03 +0400 ԱՄՆ-Իրան հաջորդ բանակցությունները…

16 րոպե ago

Դիմում-միջնորդություն՝ դատավոր Դոլմազյանին

Դիմում-միջնորդություն՝ դատավոր Դոլմազյանին Tue, 14 Apr 2026 14:23:34 +0400 Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ…

22 րոպե ago

Սամվել Կարապետյանի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս

Սամվել Կարապետյանի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս Tue, 14 Apr 2026 14:19:51 +0400 Latest…

26 րոպե ago

«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ

«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Tue, 14 Apr 2026 14:16:50…

29 րոպե ago

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում Tue, 14 Apr 2026 14:15:46 +0400 ԱՄՆ…

30 րոպե ago

Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին

Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին Tue, 14 Apr 2026 14:07:21 +0400 Թուրքիայի արտգործնախարար Հաքան…

39 րոպե ago