Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է

2025թ. նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտել մի շարք իրավակարճատև փոփոխություններ/օրենքներ, որոնք առնչվում են Պետական պահպանության ծառայությանը (ՊՊԾ), ինչպես նաև Ոստիկանության գվարդիային: Ըստ այդմ՝ սահմանվել է գվարդիայի՝ պայմանագրային հիմքով օբյեկտներ պահելու կարգը, տեխնիկական պատնեշների կիրառման կարգը և այլն

Պետք է նկատել, որ բավական խնդրահարուց իրավիճակ է ստեղծվել. ՊՊԾ-ն չէ, որ պետք է այսուհետ հետևի օբյեկտների, բնակարանների պահպանությանը, մինչդեռ շատերը հենց այդ կառույցի հետ էին համագործակցում՝ ծառայությունների համար նախօրոք վճարելով լուրջ գումարներ:
Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ որքանո՞վ սահուն կկատարվի անցումը, եթե շատերն արդեն իսկ մուծել են գումարները ՊՊԾ-ին: Նրանք պետք է նոր դիմումներ գրեն կամ պահանջեն իրենց վճարած գումարների հետվերադա՞րձ, թե՞ դրա կարիքը չի լինի, և ավտոմատ կերպով գվարդիան կստանձնի ՊՊԾ-ի նախկին գործառույթը, արդյոք հարկ եղած դեպքում փողերը կվերադարձվեն պատվիրատուներին, թե՞ դրանք կփոշիանան:
Ստացվում է, որ իշխանությունները պարարտ հող են ստեղծում հանցագործների համար. կոնկրետ այժմ իսկական քաոտիկ իրավիճակ է ստեղծվել: Քաղաքացիներն իրենք պետք է իրենց միջոցներով տեսախցիկներ գնեն, միանան իրենց ինտերնետին՝ նույնիսկ եթե Հայաստանում չես բնակվում:
Այսինքն՝ պետությունը բարդացնում է ամեն ինչ՝ օգնելով հանցագործներին ծաղկել՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ոստիկանական գվարդիան ծառայելու է ընդամենը Նիկոլ Փաշինյանի համար որպես զենք՝ ընդդեմ իր քաղաքական հակառակորդների ու ի նպաստ իր անձնական անվտանգության՝ ի հաշիվ իր այլ գործառույթների:
Հայաստանում քրեածին իրավիճակն առանց այն էլ վատթար է: Ակնհայտ է, որ նման նորամուծությամբ «տուն կտրելը» էապես հեշտանալու է, քանի որ պետությունը, ըստ էության, ամեն ինչ բարդացնում է ու պատասխանատվության տակ չի մտնում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Արդեն Պուտինն է զանգում Ալիևին

Արդեն Պուտինն է զանգում Ալիևին Thu, 12 Mar 2026 00:08:24 +0400 Մարտի 11-ին Ռուսաստանի նախագահ…

2 ժամ ago

Ես մեղավո՞ր եմ, որ ուղեղով կանայք վախեցնում են․ Ինչու չի ամուսնանում Նազենի Հովհաննիսյանը

Ես մեղավո՞ր եմ, որ ուղեղով կանայք վախեցնում են․ Ինչու չի ամուսնանում Նազենի Հովհաննիսյանը Thu, 12…

2 ժամ ago

Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը

Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Wed, 11 Mar 2026 23:55:33 +0400 Դերասանուհի Ելենա…

2 ժամ ago

Մեքենան հարվածել է Սպիտակ տան դարպասին

Մեքենան հարվածել է Սպիտակ տան դարպասին Wed, 11 Mar 2026 23:45:37 +0400 Վաշինգտոնում Սպիտակ տան…

2 ժամ ago

Ամենաստախոսը վարչապետն է, որ ամբողջ ազգին «կզցրած» պահում է

Ամենաստախոսը վարչապետն է, որ ամբողջ ազգին «կզցրած» պահում է Wed, 11 Mar 2026 23:38:20 +0400…

3 ժամ ago

Ով է աշխարհի ամենահարուստ ռեժիսորը

Ով է աշխարհի ամենահարուստ ռեժիսորը Wed, 11 Mar 2026 23:30:00 +0400 Forbes հանդեսը Սթիվեն Սպիլբերգին…

3 ժամ ago