Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը


Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել է.«Երբ Դուք պատասխանում էիք հարցին, որը վերաբերում էր Եվրամիությանն ու մյուս կազմակերպություններին միաժամանակ անդամակցելուն, լսելով ձեզ՝ ինձ թվում էր՝ խոսում է Թուրքիայի արտգործնախարարը: Բայց ողջունում եմ ձեզ, ձեր մուտքն այն պետությունների ակումբ, որոնք ողջունում են այս ռեգիոնալ հավասարակշռությունը»:
Թուրք լրագրողի հայտարարությունը չափազանց խոսուն է, որ նաև իր խորքում սիմվոլիզմ է պարունակում: Արարատ Միրզոյանին թերևս անհնար է լինում տարբերել իր թուրք պաշտոնակցից բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է թուրքական շահին կամ աշխարհայացքին: Թուրք լրագրողն էլ է, փաստորեն, արձանագրում, որ Միրզոյանի հայտարարոթյունները տեղավորվում են թուրքական քաղաքականության ծիրում, ինչը վկայում է այն մասին, որ թուրքերին ամեն կերպ հաճոյանալու վերաբերյալ իշխանությունների հասցեին ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքները բնավ մերկապանարոց չեն, և իսկապես Հայաստանում իշխում է մի խմբակ, որի բուն նպատակը Հայաստանը թուրքական շահերի ծիրում տեղավորելն է, ախարհի ու երևութների վերաբերյալ ընկալումների նույնացումն է:
Թուրք լրագրողն արդարև չունի Միրզոյանով չհիանալու առիթ: ՔՊ-ն սեփական ժողովրդի շահերի հաշվին բացում է տարածաշրջանի դռները թյուրքական աշխարհի առաջ՝ թքած ունենալով Հայաստանի ապագայի, ինքնուրույնության կորստի ու ձևական միավոր դառնալու հեռանկարի վրա: Դժվար թե որևէ թուրք նախարար իր երկրի համար ավելին արած լինի, քան Արարատ Միրզոյանն է այսօր անում թուրքերի համար:
Ալեքսանդր Գրիգորյան


Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Տարադրամի փոխարժեքները՝ այսօր

Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Sun, 15 Mar 2026 12:30:00 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:…

3 րոպե ago

Հասկանում եմ, որ վռազ եք, ժամանակ չունեք, բայց սիրուն չի, հեչ սիրուն չի

Հասկանում եմ, որ վռազ եք, ժամանակ չունեք, բայց սիրուն չի, հեչ սիրուն չի Sun, 15…

17 րոպե ago

10 միլիոն դոլար պարգեւավճար են խոստացել՝ հավաստի տեղեկության դիմաց

10 միլիոն դոլար պարգեւավճար են խոստացել՝ հավաստի տեղեկության դիմաց Sun, 15 Mar 2026 12:00:00 +0400…

33 րոպե ago

ԱՄՆ-ն կորցրել է վերահսկողությունը Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների նկատմամբ

ԱՄՆ-ն կորցրել է վերահսկողությունը Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների նկատմամբ Sun, 15 Mar 2026 11:45:55…

47 րոպե ago

Որքան գումար է տրամադրել Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ կովիդի դեմ պայքարին (տեսանյութ)

Որքան գումար է տրամադրել Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ կովիդի դեմ պայքարին (տեսանյութ) Sun, 15 Mar 2026…

1 ժամ ago

Կարևոր տեղեկատվություն՝ վարորդների համար․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Կարևոր տեղեկատվություն՝ վարորդների համար․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Sun, 15 Mar 2026 11:15:00 +0400…

1 ժամ ago