Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել է.«Երբ Դուք պատասխանում էիք հարցին, որը վերաբերում էր Եվրամիությանն ու մյուս կազմակերպություններին միաժամանակ անդամակցելուն, լսելով ձեզ՝ ինձ թվում էր՝ խոսում է Թուրքիայի արտգործնախարարը: Բայց ողջունում եմ ձեզ, ձեր մուտքն այն պետությունների ակումբ, որոնք ողջունում են այս ռեգիոնալ հավասարակշռությունը»:
Թուրք լրագրողի հայտարարությունը չափազանց խոսուն է, որ նաև իր խորքում սիմվոլիզմ է պարունակում: Արարատ Միրզոյանին թերևս անհնար է լինում տարբերել իր թուրք պաշտոնակցից բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է թուրքական շահին կամ աշխարհայացքին: Թուրք լրագրողն էլ է, փաստորեն, արձանագրում, որ Միրզոյանի հայտարարոթյունները տեղավորվում են թուրքական քաղաքականության ծիրում, ինչը վկայում է այն մասին, որ թուրքերին ամեն կերպ հաճոյանալու վերաբերյալ իշխանությունների հասցեին ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքները բնավ մերկապանարոց չեն, և իսկապես Հայաստանում իշխում է մի խմբակ, որի բուն նպատակը Հայաստանը թուրքական շահերի ծիրում տեղավորելն է, ախարհի ու երևութների վերաբերյալ ընկալումների նույնացումն է:
Թուրք լրագրողն արդարև չունի Միրզոյանով չհիանալու առիթ: ՔՊ-ն սեփական ժողովրդի շահերի հաշվին բացում է տարածաշրջանի դռները թյուրքական աշխարհի առաջ՝ թքած ունենալով Հայաստանի ապագայի, ինքնուրույնության կորստի ու ձևական միավոր դառնալու հեռանկարի վրա: Դժվար թե որևէ թուրք նախարար իր երկրի համար ավելին արած լինի, քան Արարատ Միրզոյանն է այսօր անում թուրքերի համար:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia
Ուժերի առանձին մասնակցելն իր արդյունքը չի տա, ընդդիմադիր դաշտը պետք է համագործակցի Sat, 14 Mar…
Միասնությունն է հաղթելու, Սամվել Կարապետյանի թիմը սա ռազմավարական հրամայական է ընդունում Sat, 14 Mar 2026…
Ողջունում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը, առանձին-առանձին խնդիր չենք լուծի Sat, 14 Mar 2026 12:34:44 +0400…
Թուրք պաշտոնյան խոսել է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքից» Sat, 14 Mar 2026 12:30:24 +0400 Թյուրքական…
Ովքեր են մասնակցում ՀԱԿ-ի համագումարին Sat, 14 Mar 2026 12:30:16 +0400 Այսօր՝ մարտի 14-ին տեղի…
Փաշինյանը ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի. Արմեն Խաչատրյան Sat, 14 Mar 2026…