Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել է.«Երբ Դուք պատասխանում էիք հարցին, որը վերաբերում էր Եվրամիությանն ու մյուս կազմակերպություններին միաժամանակ անդամակցելուն, լսելով ձեզ՝ ինձ թվում էր՝ խոսում է Թուրքիայի արտգործնախարարը: Բայց ողջունում եմ ձեզ, ձեր մուտքն այն պետությունների ակումբ, որոնք ողջունում են այս ռեգիոնալ հավասարակշռությունը»:
Թուրք լրագրողի հայտարարությունը չափազանց խոսուն է, որ նաև իր խորքում սիմվոլիզմ է պարունակում: Արարատ Միրզոյանին թերևս անհնար է լինում տարբերել իր թուրք պաշտոնակցից բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է թուրքական շահին կամ աշխարհայացքին: Թուրք լրագրողն էլ է, փաստորեն, արձանագրում, որ Միրզոյանի հայտարարոթյունները տեղավորվում են թուրքական քաղաքականության ծիրում, ինչը վկայում է այն մասին, որ թուրքերին ամեն կերպ հաճոյանալու վերաբերյալ իշխանությունների հասցեին ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքները բնավ մերկապանարոց չեն, և իսկապես Հայաստանում իշխում է մի խմբակ, որի բուն նպատակը Հայաստանը թուրքական շահերի ծիրում տեղավորելն է, ախարհի ու երևութների վերաբերյալ ընկալումների նույնացումն է:
Թուրք լրագրողն արդարև չունի Միրզոյանով չհիանալու առիթ: ՔՊ-ն սեփական ժողովրդի շահերի հաշվին բացում է տարածաշրջանի դռները թյուրքական աշխարհի առաջ՝ թքած ունենալով Հայաստանի ապագայի, ինքնուրույնության կորստի ու ձևական միավոր դառնալու հեռանկարի վրա: Դժվար թե որևէ թուրք նախարար իր երկրի համար ավելին արած լինի, քան Արարատ Միրզոյանն է այսօր անում թուրքերի համար:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia
«Հայաստան» դաշինքը համագումար է անելու․ կհայտնեն վարչապետի թեկնածուի անունը Thu, 12 Mar 2026 10:50:38 +0400…
«Հրապարակ»․ Մի նիստ է եղել, մարզպետն ասում է` «մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը հաղթահարված է» Thu, 12…
#Ուղիղ․ «Միասնության թևեր»-ի հրատապ ասուլիսը կառավարության դիմաց Thu, 12 Mar 2026 10:43:47 +0400 Latest news…
Սա անհավանական է. դրամահավաքը դադարեցվեց Thu, 12 Mar 2026 10:38:30 +0400 Դերասան և հաղորդավար Գոռ…
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Thu, 12 Mar 2026 10:30:48…
#Ուղիղ․Երեւանի ավագանու նիստ Thu, 12 Mar 2026 10:24:01 +0400 Latest news from Secure News Portal…