Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնի
քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել է Ֆազի սպանությունը կատարող անձին և ծեծի ենթարկել։

Դեպքը տեղի է ունեցել Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկի զուգարանում։ Ֆազի սպանության մեջ մեղադրվող անձը դեպքից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և այժմ, փաստորեն, հանգիստ ապրում է Ֆրանսիայում։
Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ, նախաքննությունը շարունակվում է, և այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։
Փաստորեն, սա հերթական դեպքն է, երբ զոհի հարազատներն են փորձում հաշվեհարդար տեսնել՝ Հայաստանի իրավապահ համակարգի անգործության ֆոնին։
Ֆրանսիան, լինելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ, առնվազն պարտավոր էր ապահովել հետախուզվողի հայտնաբերումն ու կալանավորումը, մինչդեռ նա, փաստորեն, շարունակում է ազատ շրջել «օրինապահ» երկիր Ֆրանսիայում։
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության։
Հիշեցնենք, որ Ֆազի սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն գործող իշխանությունների հետ տարբեր օղակներով կապված Ռուստամ Ստեփանյանը, որը հայտնի է «Չաղ Ռուստամ» մականունով, և Աշոտ Կյուրեղյանը։
Լիա Սարգսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Թրամփին նախազգուշացրել են էներգետիկ ճգնաժամի մասին

Թրամփին նախազգուշացրել են էներգետիկ ճգնաժամի մասին Tue, 17 Mar 2026 21:30:15 +0400 Ամերիկյան խոշորագույն նավթագազային…

8 րոպե ago

Մամիկոն Ասլանյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին

Մամիկոն Ասլանյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին Tue, 17 Mar 2026 21:19:23 +0400 Latest news…

18 րոպե ago

Նոր փոփոխություն՝ մարտի 18-ից

Նոր փոփոխություն՝ մարտի 18-ից Tue, 17 Mar 2026 21:15:00 +0400 Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է` մարտի…

23 րոպե ago

Գաբրիել Սունդուկյանն ու Ալեքսանդր Օստրովսկին

Գաբրիել Սունդուկյանն ու Ալեքսանդր Օստրովսկին Tue, 17 Mar 2026 21:00:08 +0400 Գրականագիտական շրջանակներում հաճախ են…

38 րոպե ago

Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով

Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով Tue, 17 Mar 2026…

43 րոպե ago

Զատկից առաջ ձուն թանկացավ

Զատկից առաջ ձուն թանկացավ Tue, 17 Mar 2026 20:45:00 +0400 Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում…

53 րոպե ago