«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնի
քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել է Ֆազի սպանությունը կատարող անձին և ծեծի ենթարկել։
Դեպքը տեղի է ունեցել Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկի զուգարանում։ Ֆազի սպանության մեջ մեղադրվող անձը դեպքից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և այժմ, փաստորեն, հանգիստ ապրում է Ֆրանսիայում։
Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ, նախաքննությունը շարունակվում է, և այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։
Փաստորեն, սա հերթական դեպքն է, երբ զոհի հարազատներն են փորձում հաշվեհարդար տեսնել՝ Հայաստանի իրավապահ համակարգի անգործության ֆոնին։
Ֆրանսիան, լինելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ, առնվազն պարտավոր էր ապահովել հետախուզվողի հայտնաբերումն ու կալանավորումը, մինչդեռ նա, փաստորեն, շարունակում է ազատ շրջել «օրինապահ» երկիր Ֆրանսիայում։
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության։
Հիշեցնենք, որ Ֆազի սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն գործող իշխանությունների հետ տարբեր օղակներով կապված Ռուստամ Ստեփանյանը, որը հայտնի է «Չաղ Ռուստամ» մականունով, և Աշոտ Կյուրեղյանը։
Լիա Սարգսյան
Source: USAArmenia
Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…
«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…
Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…
Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին Thu, 29 Oct 2026 23:15:15 +0400 Վթարվել է…
Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը Thu, 29 Oct 2026 23:06:53 +0400…
Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից Thu, 29 Oct 2026 23:00:02 +0400 Ճապոնիայում, ինչպես…