«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատի է տվել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին։

Բանն այն է, որ Դեմոյանը Armlur.am-ի տաղավարում հնչեցրել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գրքերի անհետանալու համար ենթադրյալ մեղավորների անունները։
Հարցազրույցը հրապարակվել էր հետեւյալ վերտառությամբ՝ «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից և պատգամավորից բացի կա ևս մեկը. Ով է նա»։
Դատալեքսից տեղեկանում ենք, որ Ա. Միրզոյանը Դեմոյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել Armlur TV-ի յութուբյան ալիքում հրապարակված՝ «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից եւ պատգամավորից բացի կա եւս մեկը. ով է նա» վերտառությամբ տեսանյութում արված հայտարարության մեջ արված հետեւյալ տեքստերը. «Այդ ժամանակ կազմակերպված հանցագործության բաժնի աշխատակիցները մի քանի անգամ հարցաքննության էին տարել նաեւ թանգարանի ասպիրանտներին։ Ինչու, որովհետեւ եղավ մեկ հեռախոսազանգ։ Զանգահարեց ինձ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը եւ, վրդովված տոնով, ասեց՝ ինչո՞ւ եմ ես քրեական գործ հարուցել էդ գրքերի համար, էդ գրքերը գողացել են: Ես անակնկալի եկա, ասեցի՝ պարո՛ն Բարսեղյան, բա որ գողացել են, ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցել: Ասեց, թե չենք ուզում աղմուկ լինի, եւ պարզ տեքստով հայտնեց, որ գողացել են ասպիրանտները…. Այդ ժամանակ թանգարարանում մի քանի հոգի են եղել ասպիրանտներ: Երկուսին ես հետագայում կիմանամ, թե ովքեր են: Այդ պահին ես չէի ճանաչում ո՛չ Վլադիմիր Վարդանյանին, ով այս պահին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, եւ ո՛չ նախկին Ազգային ժողովի նախագահ, ներկա պահին արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Հիմա եկեք էսպիսի մի դրվագ պատկերացնենք. երկուսին տանում են, ես չեմ ճանաչում իրենց, բայց ես ստիպված քրեական գործ եմ հարուցել: Հարցաքննում են, իմ ունեցած կցկտուր փաստացի տվյալներից մեկը այն է, որ Արարատ Միրզոյանը փորձել է թանգարանի աշխատակցուհիներից մեկի վրա բարդել գողության մեղքը ….»։ (Տասնյոթն անց երեսունվեց րոպեին նշում է) «…. Երկու բախտորոշ փաստաթուղթ է հրապարակվելու, աշխատում են էդ ուղղությամբ: Դուք էս փուլում, էս պատմական, բախտորոշ փուլում, եթե չեք պարզում, չեք ուզում մաքրվել եւ հասկանալ՝ էս երկու անձը ովքեր են (ովքեր միգուցե կասկածվում են հանցագործություններ կատարելու մեջ), դուք թույլ եք տալիս, որ ձեր եւ ձեր երեխաների ապագան որոշեն մարդիկ, ովքեր գոնե էս փուլում կասկածվում են։ Ուրեմն երկու հազար յոթի հարուցված քրեական գործի ցուցմունքները կան՝ որպես կարեւոր փաստաթուղթ, որն առնչվում է Հայաստանի անվտանգությանը. սա նաեւ դիմում է Ազգային Անվտանգության Ծառայությանը: Հրապարակե՛ք Արարատ Միրզոյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հարցաքննության տեքստերը։ Սա հրապարակման համար պարտադի՛ր է»:
Արարատ Միրզոյանը Հայկ Դեմոյանին պարտավորեցրել է, բացի հերքումից, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-պատիկի չափով՝ 3 մլն դրամ։
Մեկ այլ հայցադիմումով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ ֆիզիկական անձ Ժաննա Անդրեասյանը Հայկ Դեմոյանից պահանջում են համապատասխանաբար 6 մլն եւ 3 մլն դրամ։
Նախարարությունը եւ նախարար Ժաննա Անդրեասյանը պահաջում են զրպարտություն պարունակող հրապարակումները հրապարակայնորեն հերքել, ներողություն խնդրել, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել։
Սակայն նախարարության եւ Ժաննա Անդրեասյանի հայցադիմումը վերադարձվել է, քանի որ մի ամբողջ կառույց թերի հայցադիմում է ներկայացրել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Սամվել Կարապետյանի հայտարարությունը Mon, 08 Jun 2026 07:48:34 +0400 Latest news from Secure News Portal…

46 րոպե ago

Ընտրական օրենսդրության բոլոր նորմերի ոտնահարում

Ընտրական օրենսդրության բոլոր նորմերի ոտնահարում Mon, 08 Jun 2026 07:21:41 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago

Իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել Փաշինյանի հակաիրավական հայտարարությունը

Իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել Փաշինյանի հակաիրավական հայտարարությունը Mon, 08 Jun 2026 07:18:58 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ…

1 ժամ ago

Սա հաղթած թիմի տեսք չի

Սա հաղթած թիմի տեսք չի Mon, 08 Jun 2026 07:15:25 +0400 Սա հաղթած թիմի տեսք…

1 ժամ ago

Ամփոփվել է 1159 տեղամասի արդյունքները. ինչ պատկեր է

Ամփոփվել է 1159 տեղամասի արդյունքները. ինչ պատկեր է Mon, 08 Jun 2026 05:33:16 +0400 04։58-ի…

3 ժամ ago

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք Mon, 08 Jun 2026 04:35:14…

4 ժամ ago