Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ Հայաստանյան գրասենյակի աշխատակից Մ.Պ.-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով և դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով, 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 միլիոն դրամ:
Հ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:
2025 թվականի դեկտեմբերի 9-ին դատախազը հաստատել է Հ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ Հ.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Source: USAArmenia
Այսօր՝ ժամը 12-ին, հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի․ «Ուժեղ Հայաստան» Tue, 07 Apr 2026…
ԱՄՆ-ում իմպիչմենտ են սկսում Թրամփի և Պենտագոնի ղեկավարի դեմ Tue, 07 Apr 2026 10:30:44 +0400…
Իրանից շարունակում են Հայաստան տարհանել «Ռոսատոմի» աշխատակիցներին․ ինչ է հայտնի Tue, 07 Apr 2026 10:23:34…
«Հրապարակ». Միքայելն ամբողջ օրը ծնկի իջած՝ աղոթում է եղբոր համար Tue, 07 Apr 2026 10:15:25…
Արևմուտքում կրկին պնդում են՝ Խամենեին անգիտակից է․ նշել են բուժման վայրը Tue, 07 Apr 2026…
«Հրապարակ»․ Տեսուչների մի մասը հրաժարվել է տուգանել Tue, 07 Apr 2026 09:45:46 +0400 Երեւանի քաղաքապետարանի…