«Հրապարակ»․ Տեսուչների մի մասը հրաժարվել է տուգանել

«Հրապարակ»․ Տեսուչների մի մասը հրաժարվել է տուգանել

Tue, 07 Apr 2026 09:45:46 +0400


Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում երեկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտում ուղեվարձերի հավաքագրման գործընթացին, ասել էր, որ խիստ նվազել են հավաքագրումները, եւ դրա պատճառներից մեկն այն է, որ վարորդները չեն մասնակցում այդ պրոցեսին, ասել էր, որ չի կարող լինել այնպես, որ աշխատակիցները ստանան համապատասխան վարձատրություն, ներառյալ արտաժամյա վճարումներ, սակայն չմասնակցեն այդ գործընթացին, որն իրենց անմիջական պարտականությունների շրջանակում է։ Թերհավաքագրումները նշանակում են, որ երեւանցիների մի մասը բոյկոտել է` չի վճարել 150 դրամ ուղեվարձը։ Նախորդ տարվա օգոստոսից Երեւանի քաղաքապետարանը տեսուչներ ուղարկեց Երեւանի փողոցներ, որոնք ավտոբուսներում տուգանում էին չվճարողներին. 3 հազար դրամ՝ ուղետոմսը չվավերացնելու համար, 10 հազար դրամ՝ ուղղակի չվճարելու, եւ 15 հազար դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսն օգտագործելու համար: Սա աշխատեց մի քանի ամիս, հիմա էլ Ավինյանը հույսը դրել է վարորդների վրա, թե նրանք կներգրավվեն վճարման գործընթացում, եւ հավաքագրումը կլավանա։

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը մեզ ասաց. «Եկեք առաջնային խոր շնորհակալություն հայտնենք երեւանցիներին, որ իրենք սատար կանգնեցին մեզ եւ այդ բոյկոտին, բոյկոտի արդյունքում իրենց իրավունքներին տեր կանգնեցին եւ սկսեցին ոչ բարեփոխված, թանկացած, առանց կանգառներ գոյություն ունեցող տրանսպորտի համար չվճարել։ Ինչ վերաբերում է տեսուչներին, ապա նրանք մեր քաղաքացիներն են, Երեւան քաղաքի տարբեր վարչություններում աշխատող քաղաքացիներն են: Նրանք, շփվելով քաղաքացիների հետ, մի քանի անգամ տուգանելով, հասկացան, որ երեւանցիներին դեմ են գնում, այդ մարդիկ չմտան այդ բեռի տակ, հրաժարվեցին, եւ դա չստացվեց։ Տեսուչներն էին մեղավոր, հիմա էլ մեղավոր են կարգում վարորդներին, որ երեւանցիների կյանքի հետ խաղ անեն. 70 հոգանոց ավտոբուսը վարելով, ասում են՝ թեքվեք, տեսեք` ով չի վճարում: Գնան ի՞նչ անեն, իրար շալակ ելած քաղաքացիներին սահմանազատե՞ն (իրենք այդ բառը սիրում են) եւ ասեն՝ վճարեք: Չի լինելու այդպիսի բան։ Թող վարորդները չենթարկվեն ապօրինի հրահանգներին։ Ինձ հասած տեղեկություններով՝ տեսուչների մի մասը հրաժարվել է տուգանել, մի 3-4 հոգի էլ մտնում են ավտոբուսները, տեսնելով միահամուռ բողոքը՝ դուրս են գալիս։ Մենք ասել էինք Տիգրան Ավինյանին, որ թերհավաքագրումները մեծանալու են»։

Զրուցեցինք նաեւ Երեւանի տրանսպորտի միակ կին վարորդի` Անժելայի հետ, որն ասաց․ «Ես էսքան ժամանակ չեմ հորդորել քաղաքացիներին վճարել, հիմա բյուլետենի մեջ եմ` չեմ գնում աշխատանքի, ոնց ասեն, էդպես կանենք»։ Ինչպե՞ս է պատկերացնում վարորդների ներգրավումը վճարման պրոցեսին։ «Չեմ պատկերացնում, մինչեւ չգնամ, չիմանամ՝ ինչ է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն նոր հզոր հարված է պատրաստում Իրանի դեմ

ԱՄՆ-ն նոր հզոր հարված է պատրաստում Իրանի դեմ Thu, 30 Apr 2026 02:30:19 +0400 Axios-ին…

1 ժամ ago

Թրամփի գոլֆ ակումբում տեղադրվել է Թրամփի բրոնզե արձանը

Թրամփի գոլֆ ակումբում տեղադրվել է Թրամփի բրոնզե արձանը Thu, 30 Apr 2026 01:30:22 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը Thu, 30 Apr 2026 00:00:35 +0400…

4 ժամ ago

ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա

ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա Wed, 29 Apr 2026…

4 ժամ ago

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք Wed, 29…

4 ժամ ago

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է Wed, 29 Apr 2026 23:00:53…

5 ժամ ago