Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին հաղթող ճանաչվելու համար կառուցապատողից Հյուսիսային պողոտայում 200 քմ մակերեսով բնակարան է կաշառք ստացել։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կառուցապատող Ա. Կ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Կ.-ն իր օգտին գործողություն կատարելու համար դիվանագիտական բարձր պաշտոն զբաղեցնող անձ Լ. Ս.-ին, մինչ այդ վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2014 թվականին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք, ապա՝ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Լ. Ս.-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելությունը թաքցնելուն ու խեղաթյուրելուն։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն, ընդունելով իրեն պատկանող ընկերության կողմից Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին հաղթելու և կառուցապատման գործընթացին մասնակցելու Լ. Ս.-ի առաջարկը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագայում նույն տարածքում իր կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից որոշակի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել Լ. Ս.-ին: Այնուհետև, խոստացված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Լ. Ս.-ին փոխանցելու նպատակով, Ա. Կ.-ն նախաձեռնել է վերջինիս հետ փոխկապակցված անձի և տվյալ տարածքի սեփականատերերի միջև իրավունքի առուվաճառքի ձևական պայմանագրի կնքման գործընթաց, որի արդյունքում Լ. Ս.-ին որպես կաշառք փաստացի տվել է Երևան քաղաքի Աբովյան, Արամի, Նալբանդյան և Պուշկին փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի՝ ընդհանուր 200 քմ մակերեսով, առնվազն 22.872.000 ՀՀ դրամին համարժեք բնակարանի ձեռքբերման իրավունք: Արդյունքում՝ 2014 թվականի հունիսի 16-ին, բնակարանի նկատմամբ գրանցվել է Լ. Ս.-ի հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը: Այդ կերպ Ա. Կ.-ի օժանդակությամբ փաստացի Լ. Ս.-ին պատկանող բնակարանն օրինական քաղաքացիաիրավական գործընթացների շղարշի ներքո օրինականացվել է: Կաշառք տալու և փողերի լվացմանն օժանդակելու համար Ա. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ա. Կ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ օրեր առաջ Factor TV-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ երրորդ նախագահի եղբորը նոր մեղադրանք է առաջադրվել։ Լյովա Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը, հետախուզման մեջ է արդեն 6 տարի։ Սարգսյանը դեսպան է եղել Սիրիայում 1998-2004 թվականներին, համատեղության կարգով դեսպան է աշխատել նաև Հորդանանում՝ 2000-2005 թվականներին։ Նոր մեղադրանքում ասվում է, որ դեսպանի պաշտոնը զբաղեցրած ժամանակ, սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Նատալի Ալեքսանյանը արցախցի տղամարդուն ներկայացրել է որպես կաթողիկոսի հայր

Նատալի Ալեքսանյանը արցախցի տղամարդուն ներկայացրել է որպես կաթողիկոսի հայր Sat, 11 Apr 2026 22:15:05 +0400…

11 րոպե ago

Նախկին նախագահի որդին արտագաղթում է

Նախկին նախագահի որդին արտագաղթում է Sat, 11 Apr 2026 22:00:56 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Ջո…

25 րոպե ago

Ընտանիքի 4 անդամի հոգեհանգիստն էր այսօր, պապիկը ևս տարիներ առաջ ավտովթարի զոհ էր դարձել

Ընտանիքի 4 անդամի հոգեհանգիստն էր այսօր, պապիկը ևս տարիներ առաջ ավտովթարի զոհ էր դարձել Sat,…

43 րոպե ago

Այս դրոշը մեր ձեռքերում է, իսկ Արարատը՝ մեր սրտերում

Այս դրոշը մեր ձեռքերում է, իսկ Արարատը՝ մեր սրտերում Sat, 11 Apr 2026 21:39:37 +0400…

46 րոպե ago

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև Sat, 11 Apr 2026 21:27:09…

59 րոպե ago

Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում ընթանում են ուղիղ բանակցություններ

Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում ընթանում են ուղիղ բանակցություններ Sat, 11 Apr 2026 21:12:10 +0400…

1 ժամ ago