Categories: Սփյուռք

Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը


Կալիֆորնիայի Փալմդել քաղաքում ապրող հայությունն ապրում է իր պատմության նշանակալի ու հիշարժան ժամանակաշրջանը։ Թեև այստեղ հայկական գաղութը համեմատաբար նոր է և հիմնականում ձևավորվել է 2000-ական թվականներից հետո, այն արդեն հասցրել է դառնալ կազմակերպված, կենսունակ և ազգային ինքնությամբ ամուր համայնք։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Փալմդելում բնակվում է շուրջ 1000 հայ, որոնք, չնայած թվային համեստությանը,աչքի են ընկնում հոգևոր և ազգային կյանքի նկատմամբ իրենց նվիրվածությամբ։
Անցնող տարիների ընթացքում փալմդելահայությունը կարողացել է ստեղծել կուռ ու համախմբված համայնք՝ հստակ հոգեմտավոր դիմագծով, ազգային ինքնությունը պահպանելու
հաստատակամ կամքով և միմյանց օգտակար լինելու խոր գիտակցությամբ։ Այս միասնական ոգու և կազմակերպված աշխատանքի վկայությունն է այն, որ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդի՝ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, ամիսը մեկ անգամ
Սուրբ Խաչ Օրթոդոքս եկեղեցում մատուցվում են Սուրբ Պատարագներ և այլ աստվածապաշտական արարողություններ, որոնք վերածվում են համայնքային կյանքի կարևոր հանգրվանների։

Այստեղ արդեն ձևավորվել է ազգային և հոգևոր կյանքով մտահոգ կամավորների գործուն մի խումբ, որն ստանձնել է ծխական կյանքի կազմակերպման պատասխանատու առաքելությունը։
Այս կամավորների նախաձեռնությամբ և համայնքի այցելու հոգևորականի՝ Սանտա Կլարիտայի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տ. Զավեն քահանա Մարկոսյանի գլխավորությամբ, նոյեմբեր ամսվա սկզբներին կազմակերպվեց այցելություն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան՝
հանդիպելու թեմակալ առաջնորդ Հովնան սրբազանին։

Զրույցի ընթացքում քննարկվեցին Փալմդելի հայ համայնքի զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները։ Որոշվեց կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր, որոնցից
առանցքայինը Շաբաթօրյա դպրոցի հիմնադրումն է՝ որպես հայապահպանության և սերունդների կրթության կարևոր հիմնասյուն։
Այս ծրագրի շրջանակում, նոյեմբերի 30-ին՝ հերթական Սուրբ Պատարագի օրը, Առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի տնօրինությամբ, Փալմդել այցելեց ԱՄՆ Արևմտյան թեմի
շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ, հայտնի մանկավարժ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Կիրակնօրյա քարոզի ընթացքում արժանապատիվ Տ. Զավեն քահանա Մարկոսյանը՝ ներկայացրեց համայնքում ընթացող և ծրագրվող կարևոր նախաձեռնությունները։
Ապա բարեշնորհ Հովհաննես սարկավագի մասնակցությամբ կայացավ շուրջ երկու ժամ տևած աշխատանքային հանդիպում, որի ընթացքում մանրամասն քննարկվեցին Շաբաթօրյա վարժարանի հիմնադրման կազմակերպչական, կրթական և գործնական հարցերը։ Պատվավոր հյուրը տեղեկացրեց ներկաներին, որ Առաջնորդ Հովնան սրբազանի անմիջական ջանքերով տարեցտարի ընդլայնվում է Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների ցանցը, որն արդեն հավաստագրված է
Դպրոցների և Քոլեջների Արևմտյան Ասոցիացիայի (WASC) կողմից։ Նշվեց նաև, որ այս կրթական համակարգում ներկայումս դասավանդում են 120-ից ավելի մանկավարժ և ուսանում է շուրջ 1700 աշակերտ։
Հանդիպման ավարտին համայնքի անդամները միաձայն որոշում ընդունեցին հիմնել Փալմդելի Շաբաթօրյա վարժարանը, որը պետք է դառնա համայնքի կարևոր նվաճումներից մեկը՝
որպես Ամանորյա նվեր քաղաքի հայ բնակիչներին։ Որոշվեց, որ դպրոցի առաջին զանգը կհնչի 2026 թվականի հունվարի 11-ին՝ կիրակի օրը, Սուրբ Պատարագից անմիջապես հետո։
Նախնական տվյալներով ակնկալվում է 20–30 աշակերտի ընդգրկում, որոնք կբաժանվեն երկու հիմնական խմբերի՝ սկսնակների և տառաճանաչների։ Մինչ վարժարանի պաշտոնական մեկնարկը համայնքում ճանաչված երեք մտավորականներ, կամավոր սկզբունքով, արդեն սկսել են
այցելել թեմապատկան շաբաթօրյա դպրոցներ՝ տեղում ծանոթանալու կրթական գործընթացի կազմակերպման փորձին և նրբություններին։
Դասընթացները նախատեսվում է անցկացնել Փալմդելի Սուրբ Խաչ Օրթոդոքս եկեղեցու տարածքում։ Համայնքի անդամները համոզված են, որ այս կարևոր քայլը կդառնա այն ամուր
նախահիմքը, որի վրա մոտ ապագայում պիտի վեր խոյանա նաև Փալմդելի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։
Շաբաթօրյա վարժարանը գործելու է Առաջնորդարանի կողմից հաստատված կրթական ծրագրերով և դասագրքերով։ Ապագայում նախատեսվում է դասարանների ընդլայնում,
նյութատեխնիկական բազայի բարելավում և կրթական պայմանների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին։ Ներկայումս իրականացվում են բոլոր անհրաժեշտնախապատրաստական աշխատանքները՝ ապահովելու համար վարժարանի սահուն, կազմակերպված
և հաջող մեկնարկը։
Դիվան Առաջնորդարանի
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է ներգաղթային վիզայի դիմորդներին․«Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է անցնեն բժշկական…

5 ժամ ago

Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք

Քաղաքականությունը միայն ամբիոն չէ, ոչ էլ միայն կարգախոսների մրցավազք։ Քաղաքականությունը առաջին հերթին պատասխանատվություն է՝ խոսքի,…

10 ժամ ago

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

5 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

5 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

1 շաբաթ ago