Աբսուրդի հայկական թատրոնը

Աբսուրդի հայկական թատրոնը

Tue, 21 Jul 2026 22:00:47 +0400


Թշնամին շարունակ պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի՝ անընդհատ զորավարժանքներ անելով: Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը շարունակում է պատերազմ վարել սեփական երկրի ներսում: Ողջ արևմտյան աշխարհն ընդունում է, որ թշնամական Ադրբեջանի ղեկավարը բռնապետ է: Բայց նույն այդ աշխարհը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին համարում է ժողովրդավարության խիզախ առաջնորդ: Ի՞նչ է սա՝ եթե ոչ հայաստանյան ուղղությամբ արևմտյան աբսուրդի դրսևորում:

Ձկնաբուծությամբ զբաղվողները կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ցույց են անում: Նպատակը կառավարությանը դրդելն է, որպեսզի այն աջակցի բողոքավորներին ձկան արտահանման հարցում: Իսկ դրա նախորդ օրը էկոնոմիկայի նախարար Պապոյանը նկարվել էր կես րոպեանոց քարոզչական տեսահոլովակում: Որում ասվում էր, որ Եվրամիությունն այդ հարցում տվել է բոլոր թույլտվությունները, հայաստանի կառավարությունն էլ ընդունել է համապատասխան ընթացակարգերը: Ենթադրվում է, որ դա հերթական իմիտացիան է, որովհետև եթե նախարարը ճիշտ լիներ, ձկնաբույծները բողոք անելու փոխարեն իրենց գործով կզբաղվեին: Որպեսզի Նիկոլենք վատ չզգան՝ սա էլ ընդունենք որպես հայկական աբսուրդի դրսևորում:

Նախարար Պապոյանը Ֆեյսբուքում գրառում է անում, որ հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7654 տոննա ծիրան (ավելի քան 380 մեծ բեռնատար)։ Հարց՝ ի՞նչու նշված չէ բեռնատարների ճշգրիտ քանակը, եթե 7.6 հազար տոննայի համար բավարար է հենց 380-ը: Բեռնատարների տարողությունը կազմում է հենց 20-24 տոննա: Արտահանման աշխարհագրությունն, ըստ այդ գրառման, շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չի եղել: Չնայած իսպանահայ համայնքը նախորդ օրը հայտնել էր, որ Իսպանիա հասած ծիրանն ամբողջովին փչացած է եղել:

Այդ առումով ունենք երեք տարբերակ: Կա՛մ նախարարը տեղյակ չի դեպի Իսպանիա արտահանման փորձից, կա՛մ այդ փորձն արտահանում չի համարում՝ հաշվի առնելով ծիրանի փչանալը, կա՛մ էլ իսպանահայ համայնքը ստում է: Իսկ գուցե՞ համայնքը չի ստել, և իրենց արձանագրած ֆուռը հենց մեկն էր այդ «ավելի քան 380»-ից: Ոգևորված սեփական գրառումից՝ վերջինս սարկազմով ավելացնում է, թե «նաև դեպի Պորտուգալիա արտահանում չունենք, հետևաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի»: Նախարարը երևի տեղյակ չի, որ ընդդիմադիր մամուլն, ի տարբերություն ՔՊ-ամերձ մամուլի, «մատից նորություն չի ծծում»: Քանի որ թիկունքին իշխանություն չունի, որպեսզի իրեն պաշտպանված զգա: Սա էլ գումարած՝ կստանանք աբսուրդի հայկական թատրոն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր եւ վիրավորներ

Ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր եւ վիրավորներ Sat, 26 Sep 2026 02:30:39 +0400 Առնվազն…

5 ժամ ago

Ստեղծել է «Ճշմարտության նախարարություն» եւ հայտնվել սկանդալի կենտրոնում

Ստեղծել է «Ճշմարտության նախարարություն» եւ հայտնվել սկանդալի կենտրոնում Sat, 26 Sep 2026 02:00:42 +0400 Մեծ…

5 ժամ ago

Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցրին

Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցրին Sat, 26 Sep 2026 01:00:47 +0400 Microsoft ընկերությունը հայտարարել…

6 ժամ ago

Նոր նմուշի եվրոներ կդրվեն շրջանառության մեջ

Նոր նմուշի եվրոներ կդրվեն շրջանառության մեջ Sat, 26 Sep 2026 00:30:01 +0400 Եվրամիությունը նոր նմուշի…

7 ժամ ago

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել Sat, 26 Sep 2026 00:15:52 +0400 Ձերբակալվել է գերմանացի հայտնի…

7 ժամ ago

Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից

Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից Sat, 26 Sep 2026 00:00:50 +0400 Արքայադուստր…

7 ժամ ago