Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս մարմնավորելով տեղի «Կնքամայր» ֆիլմի հերոսուհու «կրիմինալ» կերպարը։

Չարաշահելով իր պաշտոնական դիրքը նա՝ «կոզա նոստրայի» այլ անդամների (ամուսին, սկեսրայր, սկեսուր) հետ միասին, փողերի լվացման օպերացիա է իրականացրել՝ կիրառելով խարդախության բազմապրոֆիլ գործիքակազմեր, որի մասին թավշյա հեղափոխականները «ո՛չ տեսած էին, ո՛չ լսած»։ Արդյունքում՝ բացի փոքրիկից, ողջ ընտանիքը՝ Դիաննայի գլխավորությամբ, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի էպիկենտրոնում՝ դարի մեղադրյալների իշաոտնուկին։
Հանուն արդարության պետք է նշել, թե ինչպե՞ս են արդարադատության «սուր» ճիրաններից խուսանավում մյուս ՔՊ-ական մինի բդեշխները, օրինակ՝ Վեդիի քաղաքապետ «հարգված» կոկորդիլոսաբան Գարիկ Սարգսյանը, որի քեռին տենդերների ծանրամարտի տեղի օլիմպիական չեմպիոնն է, Դիլիջանի ինքնահռչակ արու-գուբերնատոր Դավիթ Սարգսյանը, որը հարազատ եղբորը շուկայականից էժան գնով համայնքի հող է վաճառել և 300.000 դրամով պլստացել, Երևան համայնքի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որի հայրը 40 հեկտար ինտենսիվ այգի է հիմնել, իսկ 1.5 մլրդ վարկի տոկոսի սուբսիդավորումը՝ 102 միլիոն դրամ, վճարել է ՀՀ կառավարությունը, և ՏԻՄ-երի լիազոր մարմնի իշխան, ՏԿԵ նախկին նախարար «համեստագույն» Գնել Սանոսյանը, որի եղբայրները մայրիկի համար թանկարժեք առանձնատուն են կառուցել։ Եվ շատ ուրիշներ, որոնց մասին մամուլն անդադար և «հիստերիկ» աղմկում է։
Ի դեպ պատահական էր արդյո՞ք, թե՞ ոչ էջմիածնի գրոհի աշխուժակների թվում էին վերոնշյալ Գարիկ և Դավիթ Սարգսյանները, որոնք այդկերպ իրենց անվերապահ հավատարմություն էին հայտնում #ՉորրորդRայխi կանցլերին։
Ի՞նչը չներվեց Դիաննային, հարյուրապետ Սուրեն Պապիկյանի հետ 2021-ի էմոցիոնալ զրո՞ւյցը, որտեղ թավշյա փրկչին թոշակի էին ուղարկում, թե՞ սա հրապարակային և ցուցադրական հաշվեհարդար է հյուսիս-կորեական ոճով, որը բաց «sms» է բոլոր պալատականներին «հանգի՛ստ վեր ընկեք տեղներդ և հանկարծ չշշկռեք, այլապես սաղիդ կլցեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Ահա՜ թե ում էր իրականում ուղղված Նիկոլի ուղերձը ԱԺ-ը ամբիոնից, իսկ տիտղոսափառ ընդդիմությունը ավելորդ նեղսրտում էր։
Արեգ Սավգուլյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իսրայելի ՀՕՊ միջոցները չեն կարող վնասազերծել իրանական գերձայնային հրթիռները

Իսրայելի ՀՕՊ միջոցները չեն կարող վնասազերծել իրանական գերձայնային հրթիռները Mon, 16 Mar 2026 21:45:05 +0400…

13 րոպե ago

Պարտավոր չէինք, բայց օգնել ենք․ Թրամփ

Պարտավոր չէինք, բայց օգնել ենք․ Թրամփ Mon, 16 Mar 2026 21:30:14 +0400 Միացյալ Նահանգներն ակնկալում…

28 րոպե ago

Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի. Ռոբերտ Քոչարյան

Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի. Ռոբերտ Քոչարյան Mon, 16 Mar 2026 21:26:02…

32 րոպե ago

Հայաստա՞ն, թե՞՝ Արևմտյան Ադրբեջան, երկընտրանքը շատ պարզ է․ Աննա Գիրգորյան

Հայաստա՞ն, թե՞՝ Արևմտյան Ադրբեջան, երկընտրանքը շատ պարզ է․ Աննա Գիրգորյան Mon, 16 Mar 2026 21:17:11…

41 րոպե ago

Ես բացի ծնողից ընկեր եմ կորցրել․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել (լուսանկար)

Ես բացի ծնողից ընկեր եմ կորցրել․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել (լուսանկար)…

43 րոպե ago

Օրական 2,5 մլրդ դրամ մեր պարտքը աճում է․ Արթուր Խաչատրյան

Օրական 2,5 մլրդ դրամ մեր պարտքը աճում է․ Արթուր Խաչատրյան Mon, 16 Mar 2026 21:12:03…

46 րոպե ago