Հինգշաբթի , 15 Հունվարի 2026

ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի


ԱՄՆ Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
«Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները ստանում են անընդունելիորեն բարձր սոցիալական նպաստներ ամերիկյան ժողովրդի հաշվին»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության X-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Պետդեպարտամենտը շեշտել է, որ սառեցման որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի համոզվել, որ նոր միգրանտները «չեն ապրի ամերիկյան ժողովրդի հաշվին»։
Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։ Հայաստանից բացի, սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Իրաքին, Բրազիլիային, Եգիպտոսին, Ղազախստանին, Թաիլանդին և այլ երկրների։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով