Հինգշաբթի , 15 Հունվարի 2026

Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանից վերադարձած հայ պատանդների հարցին՝ այն գնահատելով որպես կարևոր և դրական զարգացում, սակայն միաժամանակ մտահոգություն հայտնել ապագայում մնացած գերիների ճակատագրի վերաբերյալ։

«Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս, հատկապես վերադարձված պատանդների ընտանիքներին՝ հայրենակիցների վերադարձի կապակցությամբ։ Իրապես սա հաջողություն է, որովհետև մարդիկ ծանր փորձություններով են անցել և տևական ժամանակ Ադրբեջանում գտնվելուց հետո վերադարձել են հայրենիք»,– նշել է Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ փոխանակման համարժեքության հարցը գնահատելը լիարժեք ճիշտ մոտեցում չէ, քանի որ գործընթացի գլխավոր արդյունքը չորս հայ հայրենակիցների վերադարձն է։
«Արդյո՞ք արժեր փոխանակում անել, թե ոչ, գնահատելն այնքան էլ ճիշտ չէ։ Ամեն դեպքում դրա արդյունքում հաջողվեց վերադարձնել չորս մեր հայրենակիցների»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրել է 2020 թվականի իրադարձությունները՝ անդրադառնալով Սիրիայից ժամանած վարձկանների գերեվարմանը։
«Եթե մի փոքր հետ գնանք 2020 թվական և վերհիշենք, թե ինչ հանգամանքներում գերեվարվեցին Սիրիայից ժամանած այդ վարձկանները, պետք է արձանագրենք, որ դա իսկապես մեծ հաջողություն էր մեր զինված ուժերի և հատուկ ծառայությունների համար։ Այդ գերեվարումը թույլ տվեց աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի կողմից կռվում էին Սիրիայից տեղափոխված վարձկաններ»,– ընդգծել է Համբարձումյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ գործողությունը կարևոր էր նաև տեղեկատվական առումով։
«Դա նաև մեծ հաջողություն էր այն իմաստով, որ ԱԱԾ-ին և զինված ուժերին ապահովեց կարևոր տեղեկատվական հոսքով՝ կապված վարձկանների ժամանման, նրանց կապերի և գործունեության հետ»,– նշել է նա։
Խոսելով ներկայիս իրավիճակի մասին՝ Միքայել Համբարձումյանը մտահոգություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ Ադրբեջանում դեռևս կան պահվող հայ հայրենակիցներ։
«Մտահոգիչ է, որ մենք դեռ ունենք հայրենակիցներ, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Ինձ համար պարզապես անհասկանալի է, թե այդ մարդկանց ճակատագիրն ապագայում ինչպես է որոշվելու»,– ասել է նա։
Համբարձումյանի խոսքով՝ այս պահին Հայաստանում, ըստ իր ունեցած տեղեկությունների, չկան անձինք, որոնք հետաքրքրություն կարող են ներկայացնել Թուրքիայի կամ Ադրբեջանի համար հնարավոր փոխանակումների տեսանկյունից։
«Եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Եթե կան, ես նման տեղեկություն չունեմ։ Իմ ունեցած տվյալներով՝ նման անձիք այլևս չկան»,– նշել է նա։
Եզրափակելով՝ ԱԱԾ նախկին տնօրենը ընդգծել է, որ այս պայմաններում մնացած հայ գերիների հարցի լուծումը կարող է կախված լինել բացառապես ադրբեջանական կողմի կամքից։
«Չեմ հավատում, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի ստեղծել այնպիսի իրավիճակներ, որտեղ հնարավոր կլինի նոր փոխանակումներ իրականացնել։ Այսօրվա քաղաքականության պայմաններում նման սցենարներ պարզապես դժվար է պատկերացնել»,– ասել է Միքայել Համբարձումյանը՝ ընդգծելով. «կուզենայի հաշվի առնել նաև, որ նրանք վարձկաններ են, սիրիացի վարձկաններ, հետևաբար, հնարավոր է, որ դեռ կրկին կօկտագործվեն Հայաստանի դեմ, ավելի մոլեռանդությամբ:
Փոխանակման ճիշտ տարբերակը մեյն էր՝ բոլորը բոլորի դիմաց։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Միքայել Սրբազանը կալանավորվեց.news

Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում կայացրեց կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։«Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով