Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ «Կասկադ» համալիրի կիսակառույց շինության մոտ, քարերի վրա դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները «Կասկադի» կիսակառույց շինության այդ հատվածում՝ դժվարանցանելի վայրում հայտնաբերել են տղամարդու դի։
Այն դուրս բերելու համար ոստիկաններին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ մոտ 500 մետր ոտքով մարմինը մոտեցրել են դիատարին։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և իր հարազատների կողմից երկվանից որոնվում էր որպես անհայտ կորած։
Source: USAArmenia
Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը Sun, 22 Mar 2026…
Որպես մարդ՝ դու այդ իրավունքը չունես, որպես պաշտոնյա՝ առավել ևս Sun, 22 Mar 2026 13:00:00…
Փաշինյանը երեխայի ներկայությամբ էր բղավում և մատ թափ տալիս արցախցի կնոջ վրա Sun, 22 Mar…
Թույլ չտաք 3-րդ ժամկետը, վախենում եմ 3-րդ ժամկետի բուկլետի տեսքից Sun, 22 Mar 2026 12:43:08…
Իրանական վարչակարգը «ճաքեր չի տալիս»` ըստ ամերիկյան հետախուզության Sun, 22 Mar 2026 12:30:05 +0400 Ամերիկյան…
Հաստատուն խաղաղության հասնելու համար մեզ անհրաժեշտ է ուժեղ դիվանագիտություն (տեսանյութ) Sun, 22 Mar 2026 12:15:07…