Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը

Sun, 22 Mar 2026 13:15:00 +0400


Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը։

Եթե քննիչը կարող է արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից և այցելությունը Վրաստան, ու հայ հասարակությունը դրանից չի փոթորկվում, ուրեմն շատ կարևոր բան մեզանում այնպես չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ որոշողը քննիչը չէ, բայց դա չէ էականը։

Եթե ընտրարշավ անող ընդդիմադիր քաղաքական ուժերը Վեհափառի հանդեպ իրակացվող այլանդակության մեջ չեն տեսնում միասնական ընդվզման, ժողովրդին միասնական ուղերձ հղելու սուր խնդիր, միասնական ռեակցիայի պահանջ, ապա ի՞նչ արժեք ունի այդ ընտրարշավը։

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը։

Եթե մթնոլորտը երկրում ընտրություններից 2.5 ամիս առաջ սա է, ապա ի՞նչ ընկալում և ազդեցություն պետք է ունենան մեր լավագույն, գրագետ կազմված ծրագրերը։ Իշխանությունն ամեն օր նոր այլանդակ իրականություն է ստեղծում, իսկ քաղաքական հակադիր համակարգերը միշտ մեկ օր հետ են։ Նման տրամաբանությամբ մենք տեղի ունեցողը գիտակցելու ենք հայտնի ամսաթվից հետո։
Նման պայմաններում հասարակությունը միայն աշնանն է հասկանալու այն, ինչի մասին այսօր իրեն զգուշացնում են։ 2020-ի գարուն-ամառ փուլում հանրային կյանքում առավելագույնը 15-20 հոգի էին, որ զգուշացնում էին այլևս անխուսափելի պատերազմի մասին։ Թե ինչ եղավ այդ աշնանը՝ բոլորն արդեն գիտեն, բայց դաս չքաղեցին։ Ոչ մի հետևություն։

Հիմա կանգնած է սուր խնդիր` փոխել այսօրվա ինդիֆերենտ մթնոլորտը։ Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը։ Ծրագրեր մշակելը և ներկայացնելը շատ կարևոր է, բայց վճռորոշը այն հանրային մթնոլորտն է, որի ժամանակ ներկայացվում են այդ ծրագրերը։ Իսկ հայաստանյան այսօրվա մթնոլորտը Հայաստանի համար անհասկանալի, անորոշ հեռանկար է պատկերում։ Փոխենք մթնոլորտը, նոր շերտերի ներգրավենք այս գործում, դուրս գանք թիմային կամ անձնական էգոցենտրիզմից, ու մթնոլորտը կփոխվի՝ իր հետ բերելով հաջողություն։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Sun, 18 Oct 2026…

15 րոպե ago

Կարմրուկի համաճարակը ավելի քան 1000 երեխայի կյանք է խլել այդ երկրում

Կարմրուկի համաճարակը ավելի քան 1000 երեխայի կյանք է խլել այդ երկրում Sun, 18 Oct 2026…

30 րոպե ago

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Sun, 18 Oct 2026 16:45:53…

44 րոպե ago

Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում»

Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Sun, 18 Oct 2026 16:30:54 +0400 Ռեփեր…

59 րոպե ago

Այս անգործության պայմաններում իշխանությունը լիուլի ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ

Այս անգործության պայմաններում իշխանությունը լիուլի ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ Sun, 18 Oct…

1 ժամ ago

Բողոքի ակցիաների մասնակից ձերբակալվածների թիվը աճել է

Բողոքի ակցիաների մասնակից ձերբակալվածների թիվը աճել է Sun, 18 Oct 2026 16:00:03 +0400 Ֆրանսիայում աճել…

2 ժամ ago